Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին

Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին
44
Այսօր, 18:25

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) և Ընդհանուր անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) հայտնել են Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ շարժման ներքին անվտանգության ծառայության ղեկավար Մուհամմադ Աբու ալ-Աուֆի ոչնչացման մասին։
Իսրայելական կողմի տվյալներով՝ նա սպանվել է նոյեմբերի 25-ի գիշերը հասցված ավիահարվածի հետևանքով։
ՑԱՀԱԼ-ից հայտարարել են, որ Աբու ալ-Աուֆը մասնակցել է իսրայելցի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների նախապատրաստմանը։ Նա սպանվել է իր հրամանատարի՝ ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավար Նաիմ Աբու Նահլի ոչնչացումից մեկ օր անց։