«Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում աջակցել է ռուսական կողմի հայտարարություններին, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է հասնել ոչ թե հրադադարի, այլ դարավոր խաղաղության։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։
Լրագրողը նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ է ճանաչում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին։ Նա հետաքրքրվել է, թե ինչ զիջումների կարող է գնալ Ռուսաստանը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
«Թե ինչ զիջումների կարող է գնալ Ռուսաստանը, պետք է հարցնել հենց ռուսներին»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով. «Դոնբասում մի փոքր հատված է մնացել է, որը Ռուսաստանը դեռ չի գրավել՝ մոտ 9 կամ 11 տոկոսը»։
«Եթե պատերազմը շարունակվի, նրանք (ռուսական զորքերը՝ խմբ.), միևնույն է, կհասնեն Դոնբասի սահմաններին։ Պետք է ելնել այս հանգամանքից, եթե չլինի այն էսկալացիան, որի մասին ես խոսել եմ»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նկատի ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հակամարտության մեջ անմիջական ներգրավման հնարավոր սցենարը։

«ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ
3317:25
«Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան
3817:12
«Օտարների ողջույններն ավելի են ընդգծում, որ այդ տեքստն ունի օտար ձեռագիր»․ Շիրազ Մանուկյան
4317:06
«Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է վերածվել մրցակիցներին ընտրություններից առաջ չեզոքացնելու գործիքի»․ Արմեն Եղիազարյան
4316:54
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան
5416:42
«Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան
5016:36
«Հայաստանի իշխանությունների ամենամեծ թշնամին ազատ խոսքն է»․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)
6216:24
«Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար»․ Վազգեն Սաղաթելյան
6616:12