Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է. տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ նոյեմբերի 20-ին այցելեցին Մարմարաշեն։ Պարզվել է, որ ընկերության տնօրենը, չունենալով թույլտվություն, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից դուրս է մղում վայրկյանում 10-15 լիտր ջուր, ինչի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։
Պարզվել է նաև, որ հողը գյուղատնտեսական նշանակության է։
Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի ձկնաբուծարանը՝ կնիքվել։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին
418:24
«Ասֆալտը փչացնում և խցանում են ստեղծում նաև գերծանրաբեռնված հնամաշ բեռնատարները»․ Տիգրան Դավուդյան
1618:18
«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
12311:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
25611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
11010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
12109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
10509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
11609:00