«Արդեն չեն խորշում օգտագործել նույնիսկ տարեց մարդկանց զգացմունքայնությունը». Գ. Գրիգորյան
![]() 250 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 19:05 Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բոլոր կեդանիերը հավասար են, բայց որոշները ավելի հավասար են քան մյուսները» (Ջ. Օրուել «Անասնաֆերմա»): Նիկոլ Փաշինյանի վարկանիշի փրկության «մեր պապիկը» խորագրով PR-օպերացիան ընդգծում է երկրում տիրող ամենաթողության մթնոլորտը: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում պապիկի տարիքին և մղումներին, բայց օրենքը բոլոր ՀՀ քաղաքացիների համար է: «Արտակարգ դրությունը» բոլոր ՀՀ քաղաքացիների համար է: Ինչո՞վ էր այդ պապիկը առավել այլ պապիկ-տատիկներից, ովքեր ևս ցանկություն ունեին գնալու: Այս հարցին չկա որևէ խելամիտ պատասխան և չի էլ կարող լինել: Իշխանության ներկայացուցիչները կորցրել են իրականության զգացումը, ինչպես նաև կորցրել և մաշեցրել են իրենց նկատմամբ ունեցած ժողովրդի վստահությունն ու իրենց երբեմնի վարկանիշը և նման էժան ու պառակտող PR օպերացիաներով փորձում են «բարի ու պուպուշ» երևալ՝ ընդգծելով իրենց «համամարդկային արժեքներ» ունենալու թվացյալ և կեղծ «փաստը», ինչպես փորձում էին ընդգծել «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապ» օպերացիայի և «Աշոտի տատու» օպերացիայի դեպքում, սակայն չեն հասկանում, որ արդեն ոչ մի բան իրենց չի փրկելու: Նրանք արդեն չեն խորշում օգտագործել նույնիսկ տարեց մարդկանց զգացմունքայնությունը իրենց վարկանիշի փրկության փորձերի և ֆեյսբուքյան 1-2 լայք հավաքելու համար: Վերջում ասեմ, որ շատ լավ է, որ այդ պապիկը իր հարգանքի տուրքը մատուցեց, բայց լավ կլիներ, որ այլ պապիկները, տատիկները, երիտասարդները ու երեխաները կարողանային մատուցել իրենց հարգանքի տուրքը: Հ.Գ. Չմոռանանք, որ մեր երկիրը այս իրավիճակում հայտնվեց այն պատճառով, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը «պինցետով» էր վիրուսի դեմ պայքարում ու անլրջացնում ամեն ինչ, իսկ առողջապահության նախարարը պնդում էր, որ սա «սովորական գրիպի նման հիվանդություն» է և, եթե ժամանակին ունենայինք կոմպետենտ ղեկավարություն, ապա արդեն հաղթահարման փուլում կլինեինք, իսկ մարդկանց տեղաշարժի և աշխատելու սահմանափակումներ չէին լինի»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
