Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել
1058
Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 12:40

Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։
«Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները»,- նշվում է տեքստում: