«Նրանք, ում Նաիրին հիշում էր որպես իր բարեկամի, այսօր աջակցում են Քոչարյան-Սարգսյան-Վանեցյան եռյակին». Արման Բաբաջանյան
![]() 426 Կիրակի, 26 ապրիլի, 2020 թ., 20:40 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ներքին կյանքում հոկտեմբերի 27-ի թողած անդառնալի հետևանքները շարունակել ցանկացողների պակաս չկա մինչ օրս։ Եթե չեմ սխալվում, Նաիրի Հունանյանին 2019թ․ հոկտեմբերին վերջինը ես եմ հանդիպել և մի քանի ժամ զրուցել։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նաիրիին իր ոճրագործությունն իրագործելու ցանկությունն ամիսներ շարունակ ոռոգողներից ոմանք ահաբեկչությունից առաջ էլ ցանկացել են սպանել Վազգեն Սարգսյանին և ոչ միայն։ Զարմանալիորեն, բոլոր նրանք, ում անունը Նաիրին ինձ հետ հանդիպման ժամանակ հիշում էր որպես իր բարեկամ, ընկեր, գաղափարակից և ըստ էության՝ իր սխրանքի գաղափարական համահեղինակ, անխտիր բոլորը՝ նրանք և նրանց միացած ուրիշներ, այսօր բերանքսիվայր այս կամ այն կերպ աջակցում են Քոչարյան-Սարգսյան-Վանեցյան եռյակին՝ ամեն մեկը՝ ըստ իր ճաշակի և որակի։ 20-ամյա վաղեմության իրադարձությունների՝ ինձ հասու դարձած կարևոր մանրամասներն ու անունները, որոնք վստահաբար նաև շատ ուրիշ քչերին է հայտնի, Հայաստանի համար ազգային անվտանգության արժեք ու նշանակություն ունեն, բայց պակաս սպառնալիք չեն նրանք, ովքեր այսօր սեփական կաշին փրկելու հանգույն փորձում են բացառապես «ռոմանտիկ» Նաիրիին ու իր խմբակին վերագրել մեր նորանկախ պետության ամենամեծ ոճրագործությունը։ Հունից մի հանեք․․․ Թույլ տվեք այսօրվա առաջնային կարևորության օրակարգային խնդիրներով զբաղվենք։ Սսկվե՛ք ու զուսպ սպասեք ձեր հերթին․․․»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
