Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Այն ժամանակ էր պետք կոչեր անել, ոչ թե հիմա». Գևորգ Գրիգորյան

«Այն ժամանակ էր պետք կոչեր անել, ոչ թե հիմա». Գևորգ Գրիգորյան
259
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 16:00

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր հայրերին, մայրերին, պապիկներին և տատիկներին պաշտպնելու համար պետք է մնանք տանը...

Այո՛, համամիտ եմ նախարարի այս կոչի հետ, բայց մի բան կա, որ ինձ համար մնում է անհասկանալի՝ մարտի սկզբին, երբ մեր երկրում արդեն կար կորոնավիրուսի հաստատված դեպք, ինչու նախարարը նման ջանասիրությամբ չէր համոզում վարչապետին, որ դադարեցնի կեղծ օրակարգի քարոզարշավը և մնա տանը, որպեսզի պաշտպանի, թեկուզ և իրենց ընտրած, բայց այս հարցում անմեղ ժողովրդին: Բացատրությունը մեկն է՝ չգիտեր, որ կարող ենք հասնել այս իրավիճակին և հենց ինքը լինի այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն, չգիտեր, որ այդքան մարդու կյանք և առողջություն կմնա իր խղճին... Չգիտեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառների մեջ մտնում է վարակի նոր լինելը՝ նոր վարակների մասին քիչ են իմանում բոլորը:

Իսկ այ սուբյեկտիվ պատճառը այն է, որ սեփական էգոն՝ սեփական հանցավոր ինքնավստահությունը, ամեն ինչ իմանալու թվացյալ զգացողությունը և տեղեկատվության պակաս ունեցող ժողովրդին մոլորեցնելու իշխանական հնարավորությունը չկարողացավ մի կողմ դնել հանուն բնակչության առողջության և իր պաշտոնական առաքելության: Այստեղ է իրականությունը, այստեղ է պատճառը, որ մեր երկիրն այսօր գտնվում է այս իրավիճակում, այստեղ է մեղքի բաժինը և այստեղ է նաև լուծումը...

Այն ժամանակ էր պետք կոչեր անել, այլ ոչ թե հիմա, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի...

Իսկ հիմա, երբ հնարավորություն է ընձեռնվել նվիրատվության և բյուջեի գումարներն անվերահսկելի կերպով ծախսել (առանց որևէ դրական արդյունք արձանագրելու) ու դրա հետ մեկտեղ իր ապիկար աշխատանքի իրական պատկերը թաքցնել՝ պատսպարվել է «արտակարգ դրության» հետևում ու կոչեր է անում...

Մեկը չկա՞, որ հարցնի՝ բա էդ «ոչ այդքան վտանգավոր» վարակից ինչո՞ւ ես ուզում պաշտպանվել... մեկը չկա՞, որ հարցնի՝ բա որ պաշտպանում ես, ինչպե՞ս է ստացվում, որ օրական տասնյակներով նոր դեպքեր են գրանցվում...

Հ. Գ. Ես դեռ սպասում եմ արտակարգ դրության ավարտին...»: