Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ

Գազայի հատվածից առողջական ծանր խնդիրներ ունեցող 3 երեխա իրենց ծնողների/ուղեկցողների հետ կտեղափոխվի Հայաստան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացնել 16,74 մլն դրամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱԳՆ-ի հետ համատեղ նախապես դիտարկվել էր 11 երեխայի տվյալ, որոնցից ընտրվել էր 7-ը։ Ի վերջո, Հայաստան տեղափոխվելու և առավելագույնը 1 ուղեկցող ունենալու պայմանին համաձայնել է 3 երեխայի ընտանիք։ Ըստ նախագծի հիմնավորման՝ բուժման ընդհանուր նախահաշիվը կազմելու է 12,5 մլն դրամ։ «Արաբկիր» ԲԿ բուժվելու է մեկ երեխա, որին լյարդի և երիկամի փոխպատվաստում կանեն (ախտորոշումը՝ առաջնային հիպերօքսալուրիա)։ Անհրաժեշտ է դեղորայքային մակարդակի որոշում, բիոպսիա և դիսպանսեր հսկողություն (արժեքը՝ մոտ 1 մլն դրամ)։ Մյուս երկու երեխաները «Նորք-Մարաշ» ԲԿ-ում բուժում կստանան, որոնք ունեն սրտի բնածին ծանր արատներ և վիրահատական կամ ինտերվենցիոն միջամտության կարիք ունեն (արժեքը՝ 3,5 մլն և 8 մլն դրամ)»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Բուժման և ուղեկցողների կացության բոլոր ծախսերը հոգալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ չծախսված գումարները կվերադարձվեն պետբյուջե։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24