«Նիկոլ Փաշինյանի նպատակը զինվորի վրա մեղքը բարդելն է». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի, էլ չեմ խոսում բարձրագույն հրամանատարական կազմի մասին։ Նրանք պետք է դողան ամեն զինվորի կյանքի համար, պիտի գիտակցեն, որ իրենք են պատասխանատուն յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Ոչ միայն այս գիտակցումը չկա, այլև իրական ու իրավական պատասխանատվությունը գոյություն չունի։ Ովքեր են սպանվածներն ու «ինքնասպանվածները», շարքային զինծառայողները, ովքեր են բանտերում հայտնվում այս դեպքերով, էլի շարքայինները։ Ես չգիտեմ մի դեպք, երբ պատասխանատվության են ենթարկվում իրական պատասխանատուները, եթե անգամ նույն զորամասում դեպքերը կրկնվում են։ Ո՞վ պետք է փոխի քրեածին բարքերը բանակում, հաստատի վերահսկողություն ու կարգապահություն, գոնե խստագույնս պահանջ դնեն զորամասի հրամանատարի առջև, որ զինվորին մի բան պատահելու դեպքում դու ես գլխովդ պատասխանելու։ Սա չկա և շարունակաբար շարքայինների դիեր են հայտնաբերում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց հերթապահության ժամանակ զինվորի քնելու վարկածը, չեմ ժխտում դրա գոյությունը, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Այս վարկածի նպատակը զինվորի վրա մեղքը բարդելն է, ինչպես նաև իրենց մատուցած ինքնասպանությունները, որոնք հիմնականում սպանություններ են։ Քրեական գործերում այլ տարածված վարկածներ կան, օրինակ, թե ինչպես է հրամանատարը զորքի առաջ ծեծում զինվորին, նվաստացնում կամ մայր հայհոյում կամ հալածում հետևողական։ Ընտանիքները ևս լավ տեղյակ են իրենց որդիների ծառայության անցուդարձից, խնդիրներից, բայց դուք էդ ընտանիքներին ոչ տեսնում եք ոչ էլ լսում։ Դուք միայն նրանց հանձնում եք միակ որդիների անշնչացած մարմինները ու մոռանում նրանց մասին։ Եթե զինվորական ղեկավարությունը կամ էս երկրի ղեկավարությանն իրոք մտահոգեր զինվորի կյանքը, վերաբերվեին՝ որպես ընտանիքի, որպես իրենց զավակի համոզված եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Պետությունն է ուղիղ պատասխանատուն այս մահերի և ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Գիտակցում է արդյոք Պնախարար Սուրեն Պապիկյանը կամ նրա երաշխավոր Նիկոլ Փաշինյանը այս պատասխանատվությունը։ Հանրությունը սպասում է ձեր հաշվետվողականությանն ու բացատրություններին»։

ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
2421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
11220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
14219:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11618:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
15718:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
8517:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
7017:36