«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին

«Լինելով ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ արդյո՞ք մտահոգված եք այն տեղեկությամբ, որ պոլիկլինիկաներից մեկում օրինակ «Վագա Ֆարմը» դեղատան տարածքը վարձակալելու համար 500 հազար և ավելի գումար է առաջարկել՝ մերժել են, բայց այդ նույն տարածքը 300 քանի հազարով տվել են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ»-ին։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումն ինչպե՞ս եք մեկնաբանում»,- «Ֆակտոր»-ը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին։ «Եթե կարծում եք, որ ընթացակարգերի խախտում է տեղի ունեցել, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին»,- պատասխանեց պատգամավորը։ Դիտարկմանը, որ քաղաքական գնահատական է ակնկալում, ոչ թե ուղղորդում, ՔՊ-ականը պատասխանեց․ «Առաջին անգամ եմ լսում: Կուսումնասիրեմ և եթե բացահայտեմ, որ ընթացակարգի խախտում է եղել, ինքս դա կանեմ»։

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
34305.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
35605.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
54103.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
62502.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
77428.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
76828.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
189226.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
86526.09.2026, 10:54