«Այն մարդիկ, ովքեր ծանր իրավիճակում հարկադրված վճարել են, կշարունակեն մնալ կարիքի մեջ». Դավիթ Խաժակյան
![]() 295 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 20:10 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրեց հետևյալը․ 1. Ճգնաժամ է, վիճակը վատ է, իսկ իշխանությունների կայացրած խնդրահարույց որոշումներից մարդիկ կարող են հետևություններ անել: 2. Կառավարությունը չի կարող տեղորոշել կարիքավորներին, իսկ համատարած աջակցություն ցուցաբերել, ըստ էության, չի պատրաստվում։ Ակնհայտ է նաև, որ վարչապետը քաղաքացիների վարքագիծը մեկնաբանում է այնպես, ինչպես հարմար է իր կառավարության կայացրած որոշումներն արդարացնելուն։ Սա ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ կոմունալ վճարումների կատարման վիճակագրությունն առ այն, որ մարդիկ ՀԾԿՀ հայտարարությունից հետո նոր վճարել են կոմունալները։ Փաշինյանը եզրահանգում է, որ դրանից առաջ չվճարողները սպեկուլյացիայով էին զբաղված։ Իհարկե, չեմ բացառում, որ եղել է այդպիսի վարքագիծ, բայց համոզված եմ, որ մեծամասամբ մարդիկ, պայմանականորեն ասած, ունենալով գրեչկայի և հացի գումար, հարկադրված կերպով գրեչկայի փողը տվել են կոմունալներին, բավարարվելով միայն հացով։ Այլընտրանքը հոսանքազրկվելն էր։ Ստացվում է, որ նույնիսկ եթե կրկին նեղ թիրախային աջակցություն ցուցաբերեն, այն մարդիկ, ովքեր ծանր իրավիճակում հարկադրված վճարել են, կշարունակեն մնալ կարիքի մեջ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
