«1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա». Էդմոն Մարուքյան
![]() 386 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 14:50 «Մայիսի 14-ին, երբ մարդկանց ասես՝ գնա աշխատանքի, հազարավոր մարդիկ հայտնաբերելու են, որ իրենց աշխատատեղերը չկան». ապրիլի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կանխատեսում արեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ այդ մարդիկ լինելու են նրանք, ովքեր աշխատել են հյուրանոցներում, զբոսաշրջային ընկերություններում: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր առաջարկին տված պոպուլիզմ գնագատականին, Մարուքյանն ասաց, թե իրենց առաջարկը կլիներ պոպուլիզմ, եթե գումարը չլիներ, իսկ իրենք օդից առաջարկեին: «Ֆինանսների նախարարն ապատեղեկատվություն է տարածում, երբ ասում է՝ ազատ փող չկա: Այդ հաշվի վրա անցյալ տարվա կապիտալ չիրականացված շինարարության արդյունքում կա 380 մլրդ դրամ: Դա ժողովրդի փողն է, որը կառավարությունը չի ուզում ժողովրդին տալ»,- պնդեց պատգամավորը: Նրա գնահատմամբ՝ «պոպուլիզմը հենց այն է, որ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
