Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում
![]() 331 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 15:45 ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․ 1. Զորակոչիկներին և զորակոչն սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ 2. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկներն իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։ 3. Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։ 4. Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումն իրականացնել փոքր խմբերով։ 5. Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից՝ տեսակապի միջոցով։ 6. Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչն սպասարկող անձնակազմի միջև շփումը։ 7. Զորակոչիկները հավաքակայան կներկայանան՝ ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։ 8. Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։ 9. Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։ 10 .Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։ 11. Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության, նաև կթեստավորվեն։ 12. Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։ 13. Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։ Հ․ Գ․ Զորակոչը կիրականացվի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։ Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն մայիսի 1-ից»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
