Գավառի հիվանդանոցում ոստիկանական պատը ճեղքելով՝ վիրավորների պարանոց են կտրել
![]() 688 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 23:45 Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել ժամեր առաջ սպանության վայրում վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ ոստիկանները չեն կարողացել նրանց կանգնեցնել, ինչից հետո վիրավորներից 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասելով մեկի պարանոցը: Նրանք, ըստ հիվանդանոցի մոտ հավաքված քաղաքացիների, մահացել են: Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել ու նրան հիմա ծայրահեղ ծանր վիճակում ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: Այս պահին էլ Երևանից Գավառ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, մի մասն էլ հսկողություն է իրականացնում Նորատուս գյուղում: Ըստ Ոստիկանության հայտարարության՝ հիվանդանոցի միջադեպի ժամանակ Ոստիկանապետ Արման Սարգսյանը գտնվել է նախորդ սպանության դեպքի վայրում: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
266Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
169Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
178Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
459Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
403Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
51519.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
48919.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37219.04.2026, 14:42
