«Ոստիկանության պատկերը պետության պատկերի արտացոլումն է». Հովհաննես Մանուկյան
![]() 334 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 18:10 «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ հասարակական կարգը պահպանող ոստիկանի նկատմամբ ցանկացած բողոքի կամ որևէ հասարակական կազմակերպության առաջին իսկ հայտարարության հիմքով ծառայողական քննություն եք նշանակում՝ կասեցնելով ծառայողական պարտականությունները, երբ որևէ հանրահավաքի կամ երթի ժամանակ հրմշտոցի ընթացքում անզգույշ շարժման համար իշխանության ներկայացուցչի դիրքում հանդես եկող անձին ամիսներով գցում եք քննչական մարմինների «ձեռքը», վստահ եղեք, որ այդ իշխանության ներկայացուցիչը վարանելու է իրագործել պետության սուրբ իրավունքն ու պարտականությունը՝ ուժի կիրառումը։ Ոստիկանության պատկերը պետության պատկերի արտացոլումն է։ Եթե ունենք վախեցած ու շփոթված ոստիկան, ապա այս բառերը լիարժեք բնորոշում են նաև պետությանը։ Ի՞նչ եք կարծում, եթե բարեփոխվելիք ոստիկանության համար նոր համազգեստ և ծառայողական մեքենաներ ձեռք բերեք, ամեն ինչ իր տե՞ղը կնկի, Էլ կարգազանց և լկտի վարորդները չե՞ն փորձելու «Live»-ի ու ճարտար լեզվի միջոցով ճնշել և անհարմար վիճակի մեջ դնել իշխանության ներկայացուցչին, կամ որևէ փողոցային միջոցառման ժամանակ առանձին ծայրահեղական էլեմենտներ չե՞ն փորձելու նվաստացնել հանրային կարգը պահպանել փորձող համազգեստավոր մարդուն… |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
