«Էդ Սերժի ու Վովայի ժամանակ չէ՞ր, որ 30 հոգով գրավեցին ՊՊԾ-ն». Լյովա Եղիազարյան
![]() 422 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 14:35 «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն որ ոստիկանությունը պետք է բարեփոխվի, կասկած չկա: Երեկ շատ ոգևորված էին Սերժ Սարգսյանի և Վովա Գասպարյանի երկրպագուները, հարայ-հրոց: Քանի որ սրանցից ոմանք այդ տարիներին փոքր են եղել, կամ ծնված չեն եղել, ասեմ՝ 90-ականների սկզբին Գասպարյանը Սևանի ռեգիոնալ վարչության պետն էր: Իմ հասակակիցները կհիշեն, որ բախում տեղի ունեցավ գավառցիների և նրա միջև, լուրեր էին պտտվում, որ նույնիսկ նրան ծեծել են: Դա պատճառ եղավ, որ Վանո Սիրադեղյանը նրան տեղափոխեց այլ ռեգիոն: Էդ Սերժի ու Վովայի ժամանա՞կ չէր, որ երեսուն հոգով գրավեցին ՊՊԾ-ն, նսեմացրին ու պատանդ պահեցին բարձրաստիճան ոստիկանների, սպանվեց երեք ոստիկան: Էդ նրանց ժամանակ չէ՞ր, որ 2015-ին Նուբարաշենի բանտի մոտ սպանվեցին երեք հոգի: Շուտ եք մոռանում, տղեք»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
