«Մենք ռեալ բան ենք առաջարկում, իրենք ասում են՝ պոպուլիզմ է, Սերժը, Միշիկը». Մարուքյան
![]() 377 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 23:30 «Քաղաքական դաշտում կա հստակ կազմակերպված թիրախավորում, որ այսօրվա եղած Խորհրդարանը մարդկանց աչքից գցեն»,- Հայաստանի Հանրային ռադիոյի եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Դիտարկմանը, թե ԼՀԿ-ի վերջին առաջարկները քաղաքացիներին 100 հազարական դրամ տալու վերաբերյալ շատերը որակում էին պոպուլիստական, Էդմոն Մարուքյանն ասել է. «Աշխարհի բոլոր քաղաքական համակարգերում ընդդիմության բոլոր առաջարկները պիտակավորում են որպես պոպուլիստական; Մենք ասում ենք՝ եկեք գնանք հակառակ թիրախավորմամբ, եկեք ասենք՝ ում չենք տալիս աջակցություն այս ընթացքում: Միջազգային փորձ կա. բոլոր առաջադեմ երկրներն այս միջացառումը արել են, նրանք չեն խորացել, թե որևէ մեկը դրա կարիքն ունի՞, թե՞՝ ոչ»: Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ դիսկուրսն այնպես տանել որ իշխանության և ընդդիմության ծրագրերը միմյանց լրացնեն, Մարուքյանն ասել է. «Տեսեք, օրինակ մենք առաջարկել ենք 500 հազար ընտանիքի տալ 100 հազար դրամ և 470 հազար թոշակառուի տալ մեկ ամսվա հավելյալ թոշակ: Հիմա կարելի ա չէ գալ ասել՝ սիրելի ընդդիմություն, մենք նայեցինք մեր հնարավորությունները, ուզում ենք այդ փողը մի քիչ երկար պահենք, վրեն նստած մնանք և հետևաբար առաջարկում ենք 100 հազարի փոխարեն նրանց տալ 50 հազար, իսկ թոշակառուներին՝ թոշակի կեսը: Սա կլինի որոշակի բանավեճ, որ մենք գանք ընդհանուր եզրահանգման: Բայց իրենք ի՞նչ են ասում՝ սա պոպուլիզմ ա, սուտ ա, Սերժը, Միշիկը... Ու մտնում են անձնական վիրավորանքների դաշտ: Մենք ռեալ բան ենք առաջարկել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
