«Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող վերջին անախորժություններն անհանգստացնում են»․ Հայկ Խանումյան
![]() 361 Շաբաթ, 02 մայիսի, 2020 թ., 03:10 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ անհանգստացնում են հայ-ռուսական հարաբերություններում նկատվող վերջին անախորժությունները: Լավրովի նեղացած հայտարարություններից մինչև ապրիլքսանչորսյան որևէ ուղերձի բացակայություն: Ռուսաստանը կայսերական մտածելակերպ ունեցող տերություն է, այս տիպի երկրների հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ու նրբություններն ունի: Ինչքան էլ ենթադրենք, որ լավ գիտենք հյուսիսային տերությանը, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ հիշողությամբ կադրերի պակասը պետական համակարգում խիստ զգացնել է տալիս: Ռուսաստանի նեղացկոտությունը ՀՀ-ում կատարվող տարբեր գործընթացներից չէր լինի, եթե պատշաճ, իրենց լեզվով բացատրվեր մեր տեսակետը: Բացատրելու ուղղությամբ հիմնական աշխատանքը պետք է տաներ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը, բայց արի ու տես, որ այնտեղ դեսպանը Միքայել Մինասյանի բիզնես գործընկերն է՝ Վարդան Տողանյանը, միասին ժամանակին, իրական գնից զգալիորեն էժան գներով տեր են դարձել Նորատուսի ռազմավարական նշանակության ռադիոհեռարձակման կայանին: Բնականաբար, նման գործիչը հայկական շահերն առաջմղող, առավել ևս՝ ներկայիս իշխանության դիրքորոշումները բացատրող չի կարող լինել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
