Արթուր Վանեցյանի պաշտպանները դատարան կներկայացնեն քաղաքացիական հայց
![]() 589 Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 18:15 Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հայտարարություն են տարածել. «Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։ Վարչապետի մամուլի խոսնակը նաև հարկ է համարել հայտարարությամբ վարչապետի «ցուցումը» փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։ Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու՝ քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
