Արսեն Խառատյանը՝ Բագրատյանի դեմ դատակայն հայցի մասին
![]() 394 Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 19:55 ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայցի մասին. Քանի որ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից ու ընկերներիցս Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, հարկ եմ համարում այստեղ մանրամասնել որոշմանս հիմքերն ու պատճառները. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ վիրավորական արտահայտություններ է արել, ինչպես նաև գոյություն չունեցող փաստեր վերագրել ինձ: Վիրավորանք՝ Նախկին վարչապետն իր գրառման մեջ ինձ անվանում է «սորոսական էմիսար», «սորոսական թափթփուկ», մտապնդումներ անում, թե՝ մեջբերում եմ. «թքած ունենք Արցախի ընտրությունների վրա, ինչպես Ադրբեջանը»: Զրպարտություն Բագրատյանը ինձ է վերագրում բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես հայտարարում է, թե իբր ես, Արցախի ընտրությունները հայտարարել եմ կեղծված, պահանջել եմ Բակո Սահակյանի հրաժարականը, օգտագործել եմ Արցախի հեղափոխական ուժերին և այլն: Վիրավորանքից զատ, Բագրատյանի այս հայտարարությունը բացահայտ սուտ է և ըստ իս՝ նպատակ է ունեցել շեշտադրված նեգատիվ ենթատեքստ տալով խեղաթյուրել հանրային ընկալումներն իմ նկատմամբ, ուստիև՝ պատասխան է տալու դատարանում: Մնում է հուսալ, որ հայցը կլսվի հնարավորինս սեղմ ժամկետներում և չի արժանանա իմ ու ընկերներիս արդեն երկար ձգվող մի քանի այլ հայցերի ճակատագրին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
