Զինվորական դատախազի որդիների բանակում չծառայելու «առեղծվածը»․ «Ժողովուրդ»
![]() 372 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 08:45 «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 21-ին գրել էր, որ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են նրանք ազատվել ծառայությունից: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հորդել էին իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը: ««Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել էր, սակայն հենց ՊՆ-ի պատասխանի մեջ էլ թաղված է շան գլուխը: ՀՀ ՊՆ Գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունից ստացված գրության մեջ ավսում է, որ նրանք օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից և հավելում. «Հայտնում եմ նաև, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի եւ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»: Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը՝ հայտնելով, որ իրապես զինդատախազի որդիները չեն ծառայել հայկական բանակում, սակայն որոշել են թաքնվել «Անձնական տվյալների անվան տակ»»,- նշում է թերթը: Մանրամասները՝ այսօրվա համարում։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
