«Մինեսոտայի կողմից Արցախի ճանաչումը պարտադիր իրավաբանական ուժ չունի». Սուրեն Սարգսյան
![]() 357 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 00:05 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինեսոտա նահանգի էպոպեայի մասին Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ տարածվեց լուր՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ: Ի՞նչ է պետք իմանալ այս առումով. 1. Նախ, ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: 2. Իսկ Մինեսոտան ճանաչել է Խոջալուն դեռևս 2016թ-ին: 1. Սենատի ավտոմատացված համակարգը «քվեարկության» է բերել 2019թ. օրակարգ մտած և չքվեարկված SF 2864 բանաձևի նախագիծը: Ամեն ինչ ժամացույցի պես է աշխատում, բայց համաճարակը հաշվի չի առնվել: 2. Փետրվարի 2-ին օրակարգ է բերվել երկրորդ նմանատիպ նախագիծը, որի հեղինակը մեկ սենատոր է: 3. Բանաձևը Սենատում չի քվեարկվել/քննարկվե/ընդունվել: 4. Մեկ Սենատոր ստորագրել է այն և բանաձևը հրապարակվել է (այդպես լինում է հաշվի առնելով օրենսդրական առանձնահատկությունները): 5. Բանաձևը, բնականաբար, պարտադիր իրավաբանական ուժ չունի և սիմվոլիկ հայտարարություն է: 6. Այն էապես տարբերվում է նշված 8 «ճանաչումների» բանաձևերից»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
