«Արգիշտի Քյարամյանը, նրա տեղակալները չէին կարող ինքնուրույն իրագործել ՊՎԾ-ն կաթվածահար անելու ծրագիրը». Հովսեփ Խուրշուդյան
![]() 515 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 17:45 «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողության ծառայությունում նշանակած որոշ բարձրաստիճան կադրերի միջոցով Վանեցյանի ԱԱԾ-ն Դավիթի գլխին գործ սարքեց՝ ՊՎԾ-ն դադարեց որևէ վտանգ ներկայացնել բազմաթիվ նախկին գանձագողերի համար: Շուրջ 100 հոգանոց աշխատակազմ ունեցող, հսկայական լիազորություններով ու ռեսուրսներով այս կառույցը, որը դեռ նոր-նոր ձևավորված արդեն սկսել էր հնչեղ բացահայտումներ անել, ամլացավ և, ըստ էության, անգործունակ դարձավ, եթե համեմատում ենք դրա կատարած աշխատանքն իրենում կենտրոնացած ներուժի հետ: Այս մեկուկես տարիների ընթացքում ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում պլանային գրաֆիկով հայտնվող տարբեր պետական համակարգերի նախկին և ներկա գանձագողերը պատասխանատվությունից խուսափելու, կամ առնվազն «հեշտ պրծնելու» համար ո՞ւմ պետք է դիմեին միջնորդության համար։ 1. Նախկինների ղեկավարներին, որոնց կողմից ժամանակին նշանակվել էին և որոնց փայեր էին մուծում՝ պետական բյուջեն անպատիժ թալանելու դիմաց: 2. ԱԱԾ-ին, որում ոչինչ բացի մի քանի ղեկավարից չէր փոխվել և որի հետ նրանց մեծ մասը համագործակցել էր, այդ թվում՝ նույն այդ թալանի ասպարեզում: Ու ինձ միշտ հետաքրքրում էր, թե Արգիշտի Քյարամյանը ավելի շատ ո՞ւմ կողմից էր ուղղորդվում ՊՎԾ-ի ներուժը խեղդած պահելու և այդ կարևորագույն մարմնի գործունեությունը կաթվածահար անելու համար՝ նախկինների՞, թե՞ ԱԱԾ-ի: Երբ հասարակության մոտ հարցեր առաջացան Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի վերաբերյալ, որը չէր համապատասխանում իր՝ պետական պաշտոնյա եղած տարիների ստացած պաշտոնական եկամուտներին ու նա էլ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ նվեր է ստացել ազգականներից, ես ավելի շատ հակվեցի առաջին պատասխանին: Դե նյութապաշտ, օրենքի վրա թքած ունեցող հերթական չինովնիկն է՝ հանրապետականներին եթե ոչ վկայականով, ապա հոգով-սրտով լիովին համապատասխան: Սակայն այսօրվա նշանակումն ակնհայտ դարձրեց, որ երկրորդ տարբերակը հիմնականն է (թեև չի բացառում առաջինին). պարոնն ԱԱԾ-ի կադրերից էր և ուրեմն՝ ՊՎԾ-ի սաբոտաժը կազմակերպված էր հենց ԱԱԾ-ի կողմից: Չմանրամասնեմ, թե ինչու Հայաստանում ԱԱԾ-ի հետ կապ չունեցող մեկը չի կարող նշանակվել ԱԱԾ-ի փոխտնօրեն: Լավ հիշում ենք, թե ինչ դիմադրություն ցուցաբերեց ԱԱԾ-ն (այդ մասին խոստովանում է Վանեցյանը) ԱԺ այն օրինագծին, որով այդ կառույցը պետք է դառնար քաղաքական մարմին՝ նախարարություն, իսկ դրա ղեկավարն էլ, համապատասխանաբար, կարող էր նշանակվել քաղաքական գործիչ, համակարգից դուրս մեկը: Ենթադրում եմ, որ այդ դիմադրությանն ինչ-որ կերպ մասնակցել է նաև Հայաստանում ՌԴ դեսպանությունը, քանի որ անկախ անվտանգության ծառայությունը ցանկացած երկրի ինքնիշխանության գլխավոր ատրիբուտներից, գրավականներից է, ինչը Կրեմլը Հայաստանին ոչ մի դեպքում չէր կարող թույլ տալ: Ի դեպ, Արգիշտի Քյարամյանը, նրա տեղակալները, վարչության պետերը չէին կարող ինքնուրույն իրագործել ՊՎԾ-ն կաթվածահար անելու, ընտրովի ստուգումներ և բացահայտումներ անելու և աշխատանքի իմիտացիա ստեղծելու ծրագիրը: Դրա համար պետք էր, որ հեղափոխության և գործող իշխանությունների դեմ տրամադրված առավել թվով կադրեր հավաքվեր այս կառույցում, ինչն էլ հետևողականորեն իրականացվեց՝ «մաքրելով» ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանի բերած կադրերից: Ու հիմա այն բանից, թե ով կնշանակվի ՊՎԾ ղեկավար, կամ ԺՊ և ումով կհամալրի կառույցը, կպարզվի, թե վարչապետի հայտարարությունները նախկինում թալանածը լումա առ լումա վերադարձնելու վերաբերյալ որքանով են արտացոլում նրա իրական մտադրությունները, իսկ որքանով են ժողովրդի լսողությանը հաճո պարզ հռետորաբանություն»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
