«Հարվածի տակ է հայտնվել հենց ինքը՝ Իլհամ Ալիևը». Արտյոմ Տոնոյան
![]() 592 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 04:10 Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր լարվածություն Իրանի և Արցախի սահմանին Խուդաֆերինի ջրամբարի կառուցումը ոչ մեկ անգամ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության պատճառ դարձել, բայց այս անգամ կարծես՝ ավելի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանական ընդդիմության արևմտամետ և Թուրքիայի հետ համագործակցող հատվածը երեկ գրեթե միաժամանակ սկսեց շրջանառել մի թեզ, համաձայն որի՝ Իրանի և Արցախի սահմանին Խուդաֆերինի ՀԷԿ-ի կառուցումն իրականացվել է ամբողջությամբ Ադրբեջանական Հանրապետության ֆինանսներով՝ Ի. Ալիևի՝ 2016թ. ապրիլի մեկին իրանական կողմի հետ կնքած «դավաճանական» համաձայնագրի շրջանակներում։ Սրանով պայմանավորված՝ Ադրբեջանում ոչ միայն սրվում են հակաիրանական տրամադրությունները, այլ նաև ուղղակիորեն հարվածի տակ է հայտնվել հենց ինքը՝ Իլհամ Ալիևը՝ որպես «դավաճան», ով Իրանի հետ դաշինք կազմած հզորացնում է անկախ Արցախի Հանրապետությունը՝ Խուդաֆերինի ՀԷԿ-ի պես տնտեսական մեգապրոյեկտի իրականացման ֆինանսները հոգալով։ Որոշ օգտատերեր գրում են նաև, որ երեկ ցույց է կազմակերպվել նաև Բաքվում ԻԻՀ դեսպանատան դիմաց»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
