«Ակնհայտ է, որ Արցախի հարցում քաղաքական պատվեր է իրականացվում». Ռուբեն Շուխյան
![]() 359 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 03:10 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Արցախի հարցում քաղաքական պատվեր է իրականացվում: Տեսեք՝ այսպես կոչված Լավրովի պլանի վերջին արարները պետք է լինեն «խաղաղապահների» անվան տակ փաստացի ռուսական զորքի հայտնվելն Արցախում և այնուհետև նրանց վերահսկման ներքո «հանրաքվեի» իրականացում: Բայց չի ասվում, թե դա ի՞նչ հանրաքվե է լինելու, այդ հարցում ոչ մի հստակեցում չկա: Եվ իրոք, ի՞նչ է ասելու «անկախ» Արցախի «ինքնորոշված» հայ ժողովուրդը՝ որ Հայաստանի սահմանների մեջ ներառված լինելով՝ իրենք իրենցից առանձին էթնոս են ներկայացնո՞ւմ: Աբսուրդ է, չէ՞: Դա, թերևս, կարելի կլիներ հասկանալ, եթե ինքնորոշման հայտ ներկայացներ, ասենք, սիրիական Քեսաբի հայաբնակ շրջանը: Եվ ահա այդ առեղծվածը հասկանալու համար հիշենք Ղրիմի հանրաքվեն, գուցեև սպասվող Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Դոնբասի, Մերձդնեստրի և այլ ապագա «հանրաքվեները», որոնք անց են կացվելու միանշանակ նախապես ռուսական անձնագրեր բաժանելուց հետո (համապատասխան օրենքը Ռուսաստանում ընդունված է): Այդ ամենից հետո, կարծում եմ, ամեն ինչ արդեն ակնհայտ է դառնում: Այո՛, գործնականում դա լինելու է «հանրաքվե»՝ ռուսական նեոկայսրության «անբաժան» մասը դառնալու նպատակով: Դե Հայաստանի հարցն էլ այդ դեպքում արդեն ինքնըստինքյան կլուծվի՝ առաջին անգամը հո չի՞»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
