«Դե հիմա պատկերացրեք՝ ինչ իրավական կրկես է սպասվում այս գործով». Ամրամ Մակինյան
![]() 324 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 21:05 Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը «խլելու» կապակցությամբ: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել։ Ակնհայտ է, որ հանձնարարություն տվողները ոգևորությունից այնքան են շտապել, որ չեն էլ ճշտել ինչ պատմության մասին է խոսքը, որտեղ է խնդրո առարկա տարածքը և այլն։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ նշված «սրճարանի» նկարը, որն իրենից ներկայացնում է Կարապի լճի անմիջական հարևանությամբ, Առնո Բաբաջանյանի արձանին կից հինգ մետր խորությամբ խայտառակ կատլավան։ Մասնակցե՞լ է արդյոք այդ գործընթացի որոշումների կայացման հարցում Միքայել Մինասյանը, դեռ չենք ճշտել, բայց մի մոռացեք, որ Երևան քաղաքում Կարապի լճի և հարակից այգու կառուցման առաջնորդը և հիմնական ջատագովը եղել է Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապը՝ Գրիգոր Հասրաթյանը։ Իսկ թե ինչ եղավ «խլված սրճարանի հետ», բոլորին քաջ հայտնի է, լուսանկարը՝ կից։ Հասկանալի է, որ Մինասյանի վերաբերյալ Արտուշ Գաբրիելյանի դակած աբսուրդային մեղադրանքն այն չէր, ինչ ակնկալում էին երկրի քաղաքական իշխանությունները։ Բայց դժվար էր պատկերացնել, որ դրան կհաջորդի ֆեյսբուքյան ֆեյք ստատուսի հիման վրա նշված կատլավանը «խլելու» վերաբերյալ նյութերի նախապատրաստումը՝ խայտառակ մի շինարարություն, որի դեմ ժամանակին պայքարում էին երևանցիների ճնշող մեծամասնությունը: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ իրավական կրկես է սպասվում այս գործով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
