«Փաշինյանի ֆանտաստիկ խոստումները խոպանչիներին». Գագիկ Համբարյան
279
Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 10:30
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի ֆանտաստիկ խոստումները խոպանչիներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ԱԺ-ում անդրադարձել է նաև հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների սոցիալական շատ մեծ խնդրին, քանի որ վերջիններիս 90 տոկոսը կորոնավիրուսի պատճառով մնացել է Հայաստանում, իսկ մեկնածների մեծ մասն էլ այնտեղ անգործ են մնացել... Անդրադառնալով այս թեմային՝ Փաշինյանը նշել էր, որ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական համակարգի ավելի քան 100 օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին: «Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Եվ ոչ միայն այս տարի, այլև՝ մյուս...»,- հայտարարել էր վարչապետը... Խոպանչիների խնդրի վերաբերյալ այսպիսի պատասխան կարող էր տալ միայն խնդրից անտեղյակ, դեմագոգ կամ ստախոս մեկը... Մի քանի հարց վարչապետին... Հետաքրքիր է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ավելի քան 100 օբյեկտներ հիմնանորոգելու կամ կառուցելու համար աշխատանքի տեղավորել 200-250 հազար ամեն տարի Ռուսաստան մեկնող մեր քաղաքացիներին... Ընդհանրապես, իշխանությունները հաշվարկե՞լ են, թե որքան աշխատող է անհրաժեշտ այդ օբյեկտները վերանորոգելու կամ կառուցելու համար... Համոզված եմ՝ շատ քիչ վերը նշված թվից... Կամ իրեն ո՞վ է ասել, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները միայն շինարարներ են... Ամեն տարի ՌԴ խոպան են մեկնում տասնյակ հազարավոր վարորդներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք առնչություն չունեն շինարարության հետ... Իսկ նրանց աշխատանքի և ապրուստի մասին ո՞վ է մտածելու... Թե՞ դա Հայաստանի իշխանություններին չի էլ հետաքրքրում... Խոպանչիների հիմնական մասը ՌԴ մեկնում են մարտի սկզբից և վերադառնում դեկտեմբերին ու արդեն ապրիլից հիմնական մասն արդեն Հայաստան են ուղարկում տրանսֆերտներ... Արդեն երկու ամսից ավելի է՝ այդ մարդիկ անգործ նստած են տանը, իսկ Փաշինյանի ազդարարած աշխատանքը սկսվելու է մեկ-երկու ամսից ոչ շուտ... Ստացվում է՝ ևս երկու ամիս պետք է անգործ նստեն տանը... Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ մարդիկ և իրենց ընտանիքներն ապրելու այդ ամիսներին... Էլ չեմ ասում ՌԴ-ի հետ համեմատ շատ ցածր աշխատավարձերի մասին... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատատեղ և այս ճգնաժամային ժամանակահատվածում սպասվում է գործազրկության աճ, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանը աշխատանքի տեղավորելու 200-250 հազար անգործ մնացած խոպանչիներին... Փաշինյանի՝ խոպանչիներին այդ պահին տրված, բայց չկատարված խոստումները միևնույն է շատ լուրջ խնդիր են իշխանությունների համար, քանի որ մարդիկ իրենց կենցաղի և ապրուստի վրա են զգալու գործազրկության հետևանքները՝ իրենց համար բացահայտելով, որ երկրի վարչապետը սովորական ստախոս է...»: