«Կեցցե՜ «անաչառ ու օբյեկտիվ» Հ1-ը». Դանիել Իոաննիսյան
![]() 362 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 23:15 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեցցե՜ «անաչառ ու օբյեկտիվ» Հ1-ը (չոր թվերով ու փաստերով). Հ1-ի «Լուրեր»-ի՝ իրար հաջորդող թողարկումներում ԱԺ-ի միջադեպը ներկայացվում է բառացի հետևյալ կերպ՝ «Մարուքյան-Թունյան լեզվակռվին խառնվեց նաև «Իմ Քայլ»-ից Սասուն Միքայելյանը ու հարցը պարզելու համար բռունցքներին անցան»՝ առանց հստակեցնելու, թե ով է առաջինը հարվածել: Թեև կռվի կադրերը և ԱԺ ամբիոնից արված հետագա հայտարարությունները ներկայացվեցին բազմակողմանի, սակայն, ի լրումն դրա, բոլոր թողարկումներում միակողմանիորեն ներկայացվում էր միմիայն «Իմ քայլ»-ից Լիլիթ Մակունցի մեկնաբանությունը: Իսկ «Լուրեր»-ի գլխավոր թողարկումում, թեև տեղ գտավ Էդմոն Մարուքյանի 32 վայրկյանանոց մեկնաբանությունը, սակայն դրա հետ միասին ամբողջությամբ եթեր գնաց Նիկոլ Փաշինյանի՝ հարցին նվիրված 15-րոպեանոց ելույթը: Միաժամանակ, այսօր Հ1-ում Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլից» Լիլիթ Մակունցն էր, ով 14 րոպե խոսում էր այս հարցից: Էդմոն Մարուքյանը մեզ հայտնեց, որ ո՛չ ինքը, ո՛չ ԼՀԿ-ից այլ մարդ Հ1-ից հրավեր չեն ստացել: «Իրազեկ քաղաքացիների միավորման» մեդիա մոնիթորինգի թիմին խնդրել եմ երկուշաբթի օրը հրապարակային մանրամասն անրադառնալ Հ1-ով հարցի լուսաբանմանը: Հույս ունեմ, որ շաբաթ և կիրակի օրերին Հ1-ը առավել բազմակողմանի կլուսաբանի եղելությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
