«Դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով». Ռուստամ Բադասյան
![]() 1004 Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 20:50 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ դատական համակարգում վեթինգի շուրջ քննարկման ժամանակ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե ինչ բարեփոխումներ են սպասվում. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, ոչ թե՝ ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը... Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30 է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավականորդ, ընդ որում, մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ գրավչության բարձրացման և փոփոխություններ իրականացնելու կարևոր փոփոխությունն արժանի աշխատավարձն է։ Նա նշեց, որ դատական դեպարտամենտը նախարարության հորդորով ներկայացրել է դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, եթե ընդունվի կառավարության կողմից, 2021 թվականին՝ 60 տոկոսով, 2020 թվականին՝ 70 տոկոսով։ «Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար։ Եթե 2020 թվականի աշխատավարձերի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի 991 հազար դրամ, 2021 թվականին 1 միլիոն 57 հազար, և 2022 թվականին՝ 1 միլիոն 123 հազար»,- ասաց Բադասյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
