Գագիկ Բեգլարյանը ևս թաքնվում է Ռուսաստանում. «Ժամանակ»
![]() 373 Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 08:45 «Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մի քանի քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված Երևանի նախկին քաղաքապետ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանում չէ։ ԱԱԾ-ն ևս վերջին քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելիս նշել էր, որ Գագիկ Բեգլարյանը լքել է Հայաստանը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բեգլարյանի փաստաբանն արդեն իսկ նշել է, որ իր պաշտպանյալը Հայաստանից մեկնել է 2019 թվականի սեպտեմբերին՝ բուժման նպատակով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը ևս ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ավելին՝ նա արդեն շրջում է ՌԴ քաղաքացու անձնագրով, որը հավաստող լուսանկարը մեր ձեռքի տակ է։ Այսպիսով Բեգլարյանը դարձավ 7-րդ նախկին պաշտոնյան, ով, արդարադատությունից խուսափելով, թաքնվում է Ռուսաստանի Դաշնությունում»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
