«Քեզ մայր է հայհոյել, դու էսօր կանգնել ես, թե՝ ցավդ տանեմ». Լիզա Ճաղարյան
![]() 431 Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 17:35 Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ա դե՛ լրջացեք, էլի։ Մի քանի օր առաջ քեզ մայր է հայհոյել, դու էսօր կանգնել ես, թե՝ ցավդ տանեմ։ Տեսեք-տեսեք՝ ա՛յ, էսքան թավշալավն ենք։ Լսի՛ր, Ալեն, լսե՛ք, իմքայլականներ, գաղտնիք չի, չէ՞՝ մարուքյանականները նպատակասլաց առաջ են գնում մեկ նպատակով՝ հունից հանել ձեզ և դեբոշներ հրահրել խորհրդաանում։ Եթե էդքանը հասկանում եք, ինչը հենց դո՛ւք եք նաև պնդում, ի դեպ, հանրությունն էլ է տեսնում, ուրեմն՝ էդ «ախպերական» դերասանություններին վերջ տվեք, էդ թաղի տղերքի բառապաշարը մոռացե՛ք էդ ձեր «դուխով» բառի հետ միասին։ Մարուքյանականները շարունակելու են հրահրել, Էդմոնն օրենքից է բարբաջելու, բայց բոլորի ելույթների ժամանակ տեղից խոսելու է ու խանգարելու է, նույնն էլ՝ իր «իգիթները»։ Ուրեմն՝ քաղաքական որոշում կայացրեք. ո՛չ մի վիրավորանքի վիրավորանքով չեք պատասխանում։ Իրենք վիրավորում են, դո՛ւք ժպտում եք և ԴՈՒՔ-ով եք դիմում վիրավորողներին։ Եվ ով որ ձեր խմբակցությունից կխախտի պայմանավորվածությունը, դատապարտում եք հրապարակավ և ստիպում, որ մանդատը դնի։ Դուք ուրիշ ճանապարհ չունեք, հակառակը՝ գահավիժումն է։ Ուզում եք ձեր պնդությունը, ուժեղությունը ապացուցել, էն անտեր մնացած դատական համակարգը խելքի բերեք, թե չէ՝ իրար ցեխը մտցնելուց, հետո էլ իրար «ցավը տանելուց» հեշտ ու ծիծաղելի բան չկա, նաև էս ՏՀԱՃ թամաշաներից մինչև կոկորդներս կուշտ ենք։ Պատգամավո՛ր դարձեք վերջապես, հերիք է էլի՛ վիստուպատ ըլնեք։ Օ՜ֆ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
