«Արցախի դատախազությունը մեր դիմումներով ևս երկու գործ է հարուցել». Դանիել Իոաննիսյան
![]() 313 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 09:20 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի դատախազությունը մեր դիմումներով ևս երկու գործ է հարուցել Արցախի Հանրապետության դատախազությունը վերացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման հիման վրա ոստիկանությունում կայացված՝ քրեական գործեր հարուցելու երկու որոշումներ, դրանցով հարուցել է քրեական գործեր և դրանք ուղարկել նախաքննության (քննչական կոմիտե): Դեպքերից մեկը վերաբերում է ընտրությունների առաջին փուլում ընտրողների ցուցակում ոստիկանության ծառայող(ներ)ի կողմից կատարված կեղծիքին: Սա այն դեպքն է, որը պատահաբար էինք բացահայտել և որի մասին ոստիկանությունն ինքն իրեն արդարացնող անհեթեթ հաղորդագրություն էր տարածել: Մյուս դեպքը վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Ստեփանակերտի 1/27 տեղամասում մեր կողմից արձանագրված քվեաթերթիկների կարուսելին: Արցախում ընտրական հանցագործություններ գործած (առնվազն՝ դրանց վրա բռնված) բոլոր անձինք պետք է կրեն քրեական պատասխանատվություն»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
