«Տեղի ունեցածը պետք է գնահատել որպես սադրանք». Արման Բաբաջանյան
![]() 296 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 10:45 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խստորեն դատապարտում եմ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանքը Երեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ վերջինս ուղղակի ներքաշվել է այդ միջադեպի մեջ: Դատելով տարածված ձայնագրությունում հնչող խոսքից՝ սփյուռքահայ մի երիտասարդ ակնհայտ ագրեսիվ վարքագծով մոտեցել է Զոհրաբ Մնացականյանին՝ նրան հարցեր ուղղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ: Տեսանյութում պարզորոշ երևում է սակայն, որ այդ երիտասարդի նպատակը ոչ թե իր տված հարցերի պատասխաններն ստանալն էր, այլ արտգործնախարարին հունից հանելը, ինչը մասամբ նրան հաջողվում է: Հետևաբար տեղի ունեցածը պետք է գնահատել որպես սադրանք Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ: Կատարվածը կարելի էր համարել սովորական միջադեպ, եթե չլիներ այն քաղաքական լայն համատեքստը, որն առկա է վերջին շրջանում: Խոսքը տարբեր միջադեպերի, քաղաքական ու կենցաղային սադրանքների միջոցով երկրում անկայության արհեստական մթնոլորտ ձևավորելու փորձերի մասին է: Մեծ հավանականությամբ, Զոհրաբ Մնացականյանի հետ կատարվածը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում և բացառված չէ անգամ, որ կազմակերպված լինի այն ուժերի կողմից, որոնք շահագրգիռ են Հայաստանում անկայունություն կամ անկայունության պատրանք ստեղծելու հարցում: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում առաջիկայում լինել առավելագույնս զգոն ու չտրվել նման սադրանքների, որոնք այդպիսիք, ամենայն հավանականությամբ, դեռևս տեղ են ունենալու մեր կյանքում»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
