Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Մի՞թե Կոստանյան Գևորգ «բուծող» Միշիկը չի հասկանում, որ իր դարակազմիկ մտքերը ոչ ոքի պետք չեն». Արմեն Դանիելյան

«Մի՞թե Կոստանյան Գևորգ «բուծող» Միշիկը չի հասկանում, որ իր դարակազմիկ մտքերը ոչ ոքի պետք չեն». Արմեն Դանիելյան
202
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 17:15

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաս 4

Թանկարժեք պադվալներում «թրև եկող», սիմվոլիկ մուծվելուց հրաժարվող, «Կիսաբաց լուսամուտների» պոտենցիալ շահառու Միշիկը բացել է մեկ այլ հեղինակային հաղորդաշար՝ «Թռած օլիգարխը Վատիկանի պադվալներում» խորագրով և զբաղված է ինքնաոչնչացման քարոզով...

Ով-ով, բայց Միշիկ Մինասյանը պետք է մի օր առերեսվեր ժողովրդի ատելությանը... Եվ առերեսվում է... Նրա կյանքում ցինիկության և փարիսեցիական ժամանակներ են եկել։ Իսկ ավելի ճիշտ՝ նրա կյանքում այդ երևույթները նկատելիորեն խորացել են և նա հայտնվել է «կապիկների մոլորակում»...
Եվ մի՞թե կոստանյան գևորգ «բուծող» Միշիկը չի հասկանում, որ իր դարակազմիկ մտքերն այլևս ոչ ոքի պետք չեն... Վաղուց է բոլորին հայտնի, որ բարոյականություն քարոզում են անբարոյականները, օրինապաշտությունից խոսում են գողերը, քաղաքական մաքրությունից՝ հաճախորդները, ժուժկալությունից՝ ագահները, քչակերներից՝ անկուշտները, գրագիտությունից՝ անգրագետները... Եվ երբ կոռուպցիայի «գլխավոր տեխնոլոգ» փեսա Միշիկը խոսում է քաղաքական հանդուրժողականությունից, արդարությունից և հակակոռուպցիոն «դասեր է տալիս» հայ հասարակությանը, մարդ ուզում է գոռա՝ կանգնեցրեք մոլորակը. իջնող կա...

Ու հիմա, երբ Միշիկը, թաքնվելով արդարադատությունից, բարոյականություն և ազնվություն է քարոզում, հասկանում ես, որ նրան թվում է, թե ինքն այլևս հանգրվանել է կա՛մ կապիկների մոլորակում, կա՛մ էլ ծուռ հայելիների թագավորությունում և առաջինն է շնչակտուր գոռում՝ բռնեք գողին...

Փեսա Միշիկն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունն իրեն «ընկալի» իբրև ոչնչով չպղտորված քաղաքական գործչի, ով տուժել է հանուն արդարության և ստիպված է եղել փախչել հայրենիքից: Մարդ, ով աներոջ պատճառով հայտնվել է «վատ դրության մեջ»... Մինչդեռ չար լեզուները պնդում են, որ Միշիկը, օգտվելով փեսայի կարգավիճակից, դարձել է հզոր օլիգարխ, չնայած երբևէ բիզնեսով չի զբաղվել... Իսկ մի՞թե այդպես լինում է... Միշիկի պարագայում անհնարին ոչինչ չկար և նա դժվար կարողանա հայկական Ֆեմիդային և հայ հասարակությանը համոզի, որ հատկապես ինքը հանդիսացել է «տուժած կողմ» և «կորցրել է իր բիզնեսները», աներոջ քաղաքական գործունեության ժամանակահատվածում...

Հ. Գ. Մինչդեռ պարոն Միշիկն այլևս ի վիճակի չէ պաշտպանել «օլիգարխիկ դիրքերը» բիզնեսում և գուցե այդ պատճառով է, որ նրա եթերային «ստեղծագործությունները» ավելի ու ավելի նմանվում են «գրագող հիշատակագիրների» ծերունական մրթմրթոցների: Իր վերջին եթերում նա անվերջ «հեքիաթներ է պատմում» Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիոն գործունեության» մասին... Ինչի՞ համար: Մի՞թե այս ամենը թուլության նշան չէ և գուժում է «ստվերային» օլիգարխ Միշիկ Մինասյանի կայսրության կամ էպոխայի ավարտի մասին:

Հ. Գ. Որպես պրակտիկ իրավաբան հակված եմ պնդելու, որ ցանկացած իշխանազուրկ կլան վաղ, թե ուշ իրավապահ մարմիններին հանձնում է կլանի անդամներից մեկին, որն այդ պահին «աղքատ կլինի» սոված դաշտամկան նման, որպեսզի չվերադարձնի «գողացված և թալանված կապիտալները»: Ըստ երևույթին՝ տապալված կլանի այդ անդամը կլինի Վատիկանի բունկերում բնակվող «թոշակառու Միշիկը»»: