«Տպավորություն է, որ երկրում թափ է հավաքում մի այլ վիրուս». Արման Աբովյան
![]() 222 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 03:10 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարօրինակ ժամանակներ են... Ինձ մոտ տպավորություն է, որ բացի կորոնավիրուսից, երկրում թափ է հավաքում մի այլ վիրուս՝ լկտիության, անբարոյականության, ատելության վիրուս... Եվ մենք բոլորս ուղղակի ապշած նայում ենք ու չենք հասկանում, թե ինչպե՞ս, օրինակ, «իմպրտնի» ֆեմինիստական, ինչ-որ մրցանակի դափնեկիր կին, ով, ի դեպ, մայր է՝ լկտի ու անբարո հեգնանքով, անասնական արտահայտություներ օգտագործելով, քննարկում է, թե ինչի՞ համար է այլ կանանց գոտկատեղից ներքևի հատվածը (իմիջայլոց այդ նույն կինը շատ վրդովված էր երեխաների հայրենասիրական դաստիարակության ծրագրերով՝ նախակրթական հիմնարկներում)։ Հիմա մեկ այլ օրինակ. մենք ուղղակի ապշում ենք, թե ինչպե՞ս են ոմանք, մի կողմից մեզ պառակտող գաղափարներ շատ ակտիվ տարածում (ղարաբաղցի/հայասատանցի բացասական երանգներ պարունակող եզրույթներ) ու միաժամանակ՝ «թուրքերի և ադրբեջանցիների հետ մերձեցման», եղբայրանալու կործանիչ և ինքնասպան գաղափարները քարոզելով՝ սույն երևույթը սերմանում մարդկանց մեջ։ Մի կողմից խոսվում է՝ սիրո և հանդուրժողականության մասին, մյուս կողմից երկիրն անընդմեջ կիսվում է՝ սևերի և սպիտակների, զոմբիների և պողոսների, հների և նորերի։ Ես ուզում եմ պարզապես հասկանալ միայն մի բան, մի՞թե մենք չենք հասկանում, որ եթե այսպես շարունակվեց, մենք միանշանակ կորցնելու ենք ոչ միայն մեր ազգային իմունիտետը, այլ իսպառ վերանալու ենք որպես երկիր, որպես ժողովուրդ և ի վերջո, որպես ազգ։ Կարծում եմ՝ պետք է վերջ տալ բոլոր անիմաստ, ապուշ և վտանգավոր ցնցումներին ու փոխարենը փորձենք միասին դուրս գալ այս ծանրագույն իրավիճակից։ Եվս մի բան ասեմ՝ մենք այլևս գրեթե ժամանակ չունենք»։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
