«Ամուսնալուծված, երեխա ունեցող հայ կինը մտածում է՝ իր կյանքը փչացել է. ինչպիսի աբսուրդ». Նարեկ Սարգսյան
1920 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 00:15 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ աղջիկների ու կանանց մի խումբ կա, որը ամուսնացել ու բաժանվել է, ունի երեխա ու համարում է, որ իր «կյանքը փչացել է»։ Էդպիսի աբսուրդ, անկեղծ եմ ասում, աշխարհի որևէ այլ երկրում ես չեմ հանդիպել։ Իմ կարծիքով ամուսնալուծված կանայք, հատկապես՝ Հայաստանում, ամուսնության համար հիանալի թեկնածուներն են, քանի որ ունեն ընտանեկան փորձ, հասկացել են հազար բան, որ չամուսնացածները չեն հասկացել։ Ընդ որում, հատկապես անհաջող փորձը հսկայական առավելություն է։ Ցանկացած բնագավառում է այդպես. եթե դու ունես խնդիրներին առնչվելու փորձ, դա համարվում է առավելություն։ Օրինակ օդաչուն, որն ունի թռիչքի փորձ, ավելի որակավորված է, քան ուսանողը, որը միայն տեսությունը գիտի, այն էլ՝ վատ։ Իսկ օդաչուն, որը կարողացել է վառվող շարժիչով ինքնաթիռ «նստեցնել» առանց զոհ տալու, շա՛տ ավելի որակավորված է և տասնապատիկ ավելի շատ է վճարվում։ Նույնը գործում է ընտանեկան կյանքի պարագայում։ Հավանականությունը, որ ամուսնալուծված կինը լավ ընտանիք կստեղծի, շեշտակիորեն ավելի մեծ է, քան երբեք չամուսնացած կինը, որը սեռական կյանքով չի ապրել և ոչ մի բանից տեղյակ չի։ Հայաստանում ցանկացած նորմալ, իրեն հարգող տղամարդ պիտի երջանիկ լինի, եթե արժանանա ամուսնալուծված (և երեխա(ներ) ունեցող) կնոջ ուշադրությանը։ Որովհետև էդ կինը էն հարիֆ աղջիկը չի, է՞, որ ինչ ասես՝ հավատա, ո՛չ փորձ ունի, ոչ սեռական կյանք ա ունեցել, ոչ գիտի ինչ ա ընտանեկան կյանքը… միամտորեն հավատում ա էն ամեն ինչին, ինչին հաճելի ա հավատալ։ Չէ, կյանքը ամուսնալուծված կնոջը ընտանեկան կյանքի էքսպերտ ա դարձրել։ Եվ եթե էքսպերտը քեզ գնահատեց, ուրեմն դու քեզանից ահագին բան ես ներկայացնում։ Դրա համար մեկ-մեկ աբորիգեն տղամարդիկ, որ սեքսի հույսով մոտենում են ամուսնալուծված կնոջ (դե իրանց կարծիքով բաժանված կնոջից սեքսը ստանալը ավելի հեշտ ա), մի հատ նենց են շշպռվում, որ չեն ջոգում ինչ ա կատարվում։ Չգիտեն, որ նորմալ կինը կնախընտրի ամբողջ կյանքում մենակ ապրել, բայց իրենց գոյությունը նույնիսկ չի հանդուրժի։ Եթե կան ամուսնալուծված կանայք, որոնք այլ կարծիք ունեն, ապա խնդիրը իրենց մեջ ա, որ տուրք են տալիս հետամնաց զանգվածի բամբասանքներին։ Բա որ չեն ասու՞մ. «Ես մի անգամ սխալվել եմ, երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունեմ»։ Գիտեք ինչ, ես 86 անգամ սխալվել եմ ու դեռ 593 անգամ էլ սխալվելու եմ։ Ժողովուրդ ջան, եթե հարցը վերաբերում ա ձեր անձին և ուրիշին վնաս չեք տալիս, է, ինչքան ուզում եք, սխալվեք։ Էնքան սխալվեք, մինչև գտնեք ձեր ուզածը։ Էս էլ հո «Սուպեր մարիո» խա՞ղը չի, որ դռակոնին հաղթելու համար 3 հատ կյանք ունենաս։ Ես չեմ ասում, որ երջանիկ լինելու համար պետք է պարտադիր մի անգամ ամուսնանալ-բաժանվել։ Դրա կարիքը առհասարակ չէր լինի, եթե մենք ունենայինք զարգած հասարակություն, որտեղ մինչամուսնական սեքսը նորմալ բան համարվեր և աղջիկները կույրի նման խարխափելով չէին ամուսնանա։ Բայց քանի դեռ դա չկա, մեր աղջիկների զգալի մասը փաստացի դատապարտված է մի անգամ անհաջող ամուսնության։ Հարգելիներս, դա էն գինն ա, որը դուք վճարում եք մինչամուսնական սեքսից խուսափելու, հասարակության հետամնաց զանգվածի կարծիքը հաշվի առնելու պատճառով։ Իհա՛րկե, հնարավոր է ամուսնանալ կույս և լինել երջանիկ։ Ուղղակի հավանականությունն է քիչ՝ էդքան բան։ Եթե դուք չեք ուզում փորձ ձեռք բերել, թացը չորից տարբերել մինչև՛ ամուսնությունը, ապա էդ փորձը ձեռք եք բերելու առաջին ամուսնությամբ։ Եթե դուք չես ուզում մինչև լողի մրցումը մի անգամ նետվել ջուրը և լողալ սովորել, ապա ամենայն հավանականությամբ, առաջին մրցույթոմ լողալ կսովորեք, բայց մրցույթը չե՛ք հաղթի։ Չգիտեմ՝ ավելի պարզ ոնց բացատրեմ։ Խնդիրը հատկապես սուր ա Հայաստանի պարագայում, որովհետև մեր հետամնաց հասարակության մեջ աբորիգեն տղամարդիկ շատ կան, որ կնոջը վերաբերվում են ճորտի նման։ Աշխարհում ոչ մի տեղ լսված չէ, որ տղամարդը կնոջը ինչ-որ բան արգելի կամ թույլ տա։ Ընտանեկան կյանքը գաղութի ռեժիմից տարբերվում է նաև դրանով։ Գաղութում հսկիչը բանտարկյալին կարող է ասել, թե վերջինս ուր գնա, երբ գնա, երբ ուտի և ինչ հագնի։ Իսկ չենթարկվելու դեպքում կարող է դաժանորեն պատժել։ Ընտանիքում դրվածքը ուրիշ է։ Եթե կա սեր և ըմբռնողություն, էլ ի՞նչ հարկադրանք։ Եթե կա սեր, ապա կինը ինչի-որ բան կանի (կամ չի անի), որովհետև սիրում է ամուսնուն, ոչ թե որովհետև պարտավորված է։ Նույնը վերաբերում է ամուսնուն։ Եթե կա ըմբռնողություն, ապա, օրինակ, կինը գիտի, որ ամուսնու սրտով չէ, որ ինքը ինչ-որ շոր հագնի, ուրեմն չի հագնում։ Մենակ էն միտքը, որ ամուսինը կնեղվի, հերիք ա, որ էլ չուզենա հագնել էդ շորը։ Իսկ ամուսինը եթե գիտի, որ շատ ա ուզում էդ շորը հագնի, չի ասում՝ մի հագի։ Էդքան ուզում ա՝ թող հագնի։ Բոլոր դեպքերում ամուսինը չի արգելում, այլ կարծիք է հայտնում։ Կինը նույնպես կարծիք է հայտնում և չի արգելում։ Ամեն ինչ փոխադարձ է։ Սա կոչվում ա «Ընտանիք»։ Ես վախտին ընկերուհի ունեի, մի անգամ ներվայնացա, ասեցի. «Եթե տենց կապրիզ ես անում, հաջորդ անգամ ես էլ էսինչ բանը չեմ անի», (դաժե չեմ էլ հիշում ինչ առիթ էր, ինչ թեմա էր) ասեց. «կանես», ասեցի. «չեմ անի», ասեց. «Ես քեզ կգրկեմ, կժպտամ, կպաչեմ ու դու կանես»։ Հետամնաց աբորիգենների համար էս արժեքները անհասանելի են, որովհետև իրենք մանկուց դաստիարակվել են «աղջիկը պտի, տղեն պտի, լավ տղեն պտի, օջախի աղջիկը պտի…» կենդանական օրենքներով։ Ամենազազրելին այն է, սակայն, որ էդ կեղտոտ աշխարհայացքի մեջ չգիտես ինչու տղամարդը ունի միայն իրավունքներ, իսկ կինը՝ միայն պարտականություններ։ Հեռու չգնանք, օրինակ աբորիգենների կարծիքով տղամարդը կարող է դավաճանել կնոջը, իսկ կինը՝ ոչ։ Էդ մասսան իր կոպտության մեջ էնքան խեղճ ա, որ մտածում ա, որ եթե կնոջ հետ փողոցով քայլելուց ասի. «Ed ov er ed txen vor qez nayec, janachum es dran axji?», դրանով ինքը կհաստատի իր տղամարդկությունը։ Աբորիգեն մասսայի համար մահացու վիրավորանք ա, եթե կինը ուրիշի ներկայությամբ իրեն հանկարծ ասի. «Ոչ»։ Որովհետև կարող ա ուրիշները ասեն՝ ինքը իր կնոջ փեշի տակ ա (ասեմ՝ իմանաք. ցանկացած նորմալ տղամարդու համար չկա աշխարհում ավելի հիանալի վայր, քան սիրած կնոջ փեշի տակ. սա՝ իմիջիայլոց)։ Աբորիգենի համար դա մահացու վիրավորանք ա։ Լինելով ներքուստ փոքրոգի, կոմպլեքսավորված և չմո էակ՝ ինքը անընդհատ վախ ունի, որ ուրիշը իր չմոյությունը կարող է նկատել։ Դրանից խուսափելու համար աբորիգենը դիմում է իր ուղեղին հասու միջոցներին՝ հիվանդագին խանդ, արգելք, գոռոց, վիրավորանք և ընդհուպ ֆիզիկական բռնություն։ Կանանց մի մասի բախտը բերում ա, եթե նշանվելուց հետո ա պարզում ապագա ամուսնուն աբորիգեն բնույթը և նշանի մատանին սկուտեղի վրա՝ մի հատ էլ ծաղիկ վրեն ավելացրած հետ ա ուղարկում աբորիգենին։ Եթե կանայք չխորշեին մինչամուսնական սեռական կյանքից, ապա ապագա ամուսնու աբորիգենությունը շատ ավելի շուտ կբացահայտեին, քանի որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, աբորիգենների 101 տոկոսը բնազդաբար համոզված է, որ եթե կինը գոնե մի անգամ քնեց իր հետ, դրանից հետո դառնում ա իր ճորտը։ Այսինքն, մինչամուսնական սեքսը, ի թիվս այլ առավելությունների, կատարում ա «Աբորիգենության թեստ»։ Պատասխանը շատ արագ ստանում ես ու գիտես, թե դիմացինդ ով ա։ Սակայն, ցավոք, աղջիկների զգալիս մասը ամուսնու աբորիգենությունը հայտնաբերում է ամուսնությունից հետո միայն։ Որոշ ժամանակ դիմանալուց հետո՝ բաժանվում ա ու ասում ա. «Մտածեցի ամուսնանա՝ կփոխվի։ Հետո մտածեցի՝ էրեխեն ծնվի՝ կփոխվեի։ Էրեխեն ծնվեց, ջոկեցի, որ դաժե թե մեռնի էլ՝ չի փոխվի»։ Ինչևէ. գրածիս իմաստն այն է, որ ամուսնալուծված, երեխա ունեցող, փորձառու կանանց պարագայում երջանիկ ընտանիք ստեղծելու հավանականությունը շեշտակիորեն մեծ է՝ համեմատած այն աղջիկների հետ, որոնք ամուսնանում են առանց որևէ գիտելիքի, աչքերը փակ՝ խարխափելով»։ |
«Ընկել էին Քոչարյանի հետևից, թե՝ գնացել ա որսի». Սայաթ Շիրինյան
99910.11.2024, 02:12Անօրինական ներգաղթյալները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել մարմնավաճառների պատճառով
232406.11.2024, 22:36«Երբվանի՞ց մեր ավանդույթներին հատուկ դարձավ լաչառ ***ի կերպարը». Յաշա Սոլոմոնյան
121603.11.2024, 02:06Հավաքարարը բռնաբարել ու նկարահանել է կանանց՝ օգտվելով Կիանու Ռիվզի հետ իր նմանությունից
684116.10.2024, 00:42Անհետացած զբոսաշրջիկին հայտնաբերել են շնաձկան որովայնում (լուսանկար)
843207.10.2024, 19:5418+. ինչպես է հրթիռի բեկորն սպանում պաղեստինցի տղամարդուն. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել (տեսանյութ)
209602.10.2024, 01:12Իրավիճակը՝ լիբանանյան հիվանդանոցում. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել (տեսանյութ)
235817.09.2024, 22:54«Խուլիգանկա, ***, ***նիկ». տարեց կնոջ արձագանքը՝ Անահիտ Ավանեսյանի արհամարհանքին (տեսանյութ)
254312.09.2024, 23:54