«Իշխանությունների այս մոտեցումն ու գործելաոճն անթույլատրելի է». Արման Բաբաջանյան
![]() 360 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 03:05 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտնի քննարկմամբ, ըստ էության, ազդարարվեց, որ չի իրականացվելու դատավորների համատարած վեթթինգ ու անցումային արդարադատություն։ Միաժամանակ հայտարավեց, որ իշխանությունը պատրաստվում է 50 տոկոսով բարձրացնել դատավորների աշխատավարձը։ Դատելով դատական համակարգից ստացվող ազդակներից՝ դատավորների մեծամասնությունն իշխանության այդ քայլն ընդունել է մեծ գոհունակությամբ և գնահատել է որպես նախկինում իրենց կատարած հանցագործությունների համար գործող իշխանության կողմից տրված ինդուլգենցիա։ Իշխանությունների այս մոտեցումն ու գործելաոճն անթույլատրելի է և դատապարտելի։ Նախ՝ որևէ պարագայում իշխանության այս քայլը չպետք է համարել որպես վեթթինգից հրաժարվելու վերջնական որոշում և բոլոր հնարավոր մեթոդներով պետք է հասնել դատավորների շրջանում համատարած վեթթինգի իրականացմանը։ Իսկ մինչ այդ, քանի դեռ չի իրականացվել դատավորների համատարած զտում, անհրաժեշտ է բացառել դատավորների աշխատավարձի բարձրացումը թեկուզ մեկ լումայով։ Բոլոր այն դատավորները, ովքեր անցած տարիների, տասնամյակների ընթացքում իրենց ապօրինի վճիռներով լեգալացրել են մարդկանց քաղաքական հետապնդումները, ունեզրկումներն ու բռնաճնշումները, ոչ միայն հարկատուների միջոցներից չպետք է ավել վարձատրություն ստանան, այլ պետք է հեռացվեն համակարգից։ Դատական համակարգում, անշուշտ կան նաև ազնիվ, իրենց գործին նվիրյալ դատավորներ, ովքեր առաջինը պետք է շահագրգիռ լինեն համակարգի զտմամբ և հանցավոր դատավորներին համակարգից հեռացմամբ։ Միևնույն ժամանակ անթույլատրելի է ազնիվ դատավորների կողմից այս հարցում մասնագիտական համերաշխության դրսևորումն ու հանդուրժողականությունը։ Ազնիվ դատավորները վեթթինգի գործընթացի ամենաառաջին շահառուներն են և նրանք ոչ միայն չպետք է պասիվ դիրքորոշում որդեգրեն ու առավել ևս ցուցաբերեն մասնագիտական սոլիդարություն, այլ իրենք պետք է լինեն զտման գործընթացի նախաձեռնողներն ու աջակիցները։ Անցյալում հանցավոր, ապօրինի որոշումներ կայացրածները չպետք է արդարադատություն իրականացնեն նոր Հայաստանում՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այս հարցում իշխանության դիրքորոշումը։ 2018-ի թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել առավելապես արդարադատության վերականգման պահանջով և այդ հեղափոխությունն իրականացրած քաղաքացիները լեգիտիմ իրավունք ունեն հասնելու իրենց այդ պահանջի իրականացմանը։ Իշխանության հետ կամ առանց նրա»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
