Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել
![]() 353 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 15:25 ԱԺ նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում և նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում: Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը: Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը՝ դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ: Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է: Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին: Աստված բոլորիս պահապան»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
