«Հերթական պատվիրված հոդվածը». Էրիկ Գրիգորյան
![]() 345 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 16:30 Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ և պատվիրված հոդվածներին, քանի որ համոզված եմ եղել, որ եթե պայքարում ես գործող ստատուս քվոները քանդելու դեմ, քո դեմ են անտառագողերը, ապօրինի ջրօգտագործողները, չինովնիկների, տարբեր հանքերի և ՀԷԿ-երի կողմից սնվող տարբեր ՀԿ-ները և նախաձեռնությունները, միլիոնավոր դոլարներ ծախսող և անօգուտ զեկույցներ գրող որոշ միջազգային ծրագրերը, պատվերով հոդվածներ գրող լրատվամիջոցները և բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպով օգուտ ունեին նախկին վիճակից: Այսօր տեսնում եմ հերթական պատվիրված հոդվածը, որտեղ նշվել է, որ ես պարգևատրել եմ ինձ պաշտոնաթողությունից առաջ, իսկ մնացած գումարն էլ գրպանս եմ դրել։ ԱՆԱՄՈԹ ՍՈՒՏ Ո՛չ մարտ, ո՛չ ապրիլ ամիսներին ես ոչ մի լումա պարգևատրում չեմ ստացել, դեռ ավելին, մարտ ամսվա համարյա ամբողջ աշխատավարձիս համարժեք գումար փոխանցել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին, իսկ մնացած մասն էլ տարբեր կարիք ունեցող անձանց։ Հ. Գ. Իսկ նախարարությունում, ինչպես միշտ, պարգևատրվել են այն բոլոր անձինք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանն ավելի լավ երկիր դարձնելու համար»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
