«Չեմ բացառում, որ իշխող ուժի մի ստվար մասը դառնա «ընդդմություն»». Էդուարդ Շարմազանով
![]() 321 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 20:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական ընդդիմությունը նշանակովի ու պատվերով չի լինում։ Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Ե՛վ նախկինում, և՛ առավել այսօր արդիական է, թե ո՞վ է իրական ընդդիմությունը։ Հասարակության մեջ կարող են լինել տարբեր ընկալումներ, բայց իրականությունը հետևյալն է. իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի «դմփ դմփ հու»-ի հեղաշրջումը, Նիկոլի ու նրա ատելության և հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու մաս չեն եղել, ժողովրդին չեն բաժանել հեղափոխականի ու հակահեղափոխականի։ Իրական ընդդիմությունը գաղափարական ու սկզբունքային է լինում։ Արդյոք կարելի՞ է ընդդիմադիր անվանել նրանց, ովքեր լռում էին, երբ հանրապետականներիս դեմ դագաղներով ու սև ժապավեններով էին պայքարում, Քոչարյանին կալանավորում, Սերժ Սարգսյանի վրա գործ կարում, Արցախի հերոսներին դավադիր ուժեր համարում, իսկ Ալիև-կրտսերին՝ կիրթ, նորմալ ու կառուցողական համարում։ Արդյոք ընդդիմադիր կարելի՞ է համարել այն ուժերին, ովքեր լռեցին 2018-ի հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողովի պաշարման ժամանակ։ Արդյոք ընդդիմադի՞ր են նրանք, ովքեր ընտրական կամպանիայի ժամանակ Նիկոլին «դամ» էին պահում ու մերժում նախկիններին։ Կարծում եմ՝ ոչ։ Հ.Գ.Ուզեք, թե չուզեք, իրական ընդդիմությունը նրանք են, ովքեր պայքարեցին Նիկոլի իշխանության դեմ առաջին իսկ օրվանից ու մինչև այսօր։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
