2 մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոյի ձեռքում է, մյուսը՝ Լֆիկ Սամոյի․ հրապարակվեց Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունը
![]() 477 Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 16:20 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր ուսումնասիրվեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած նամակագրությունը։ Նշվեց, որ փետրվարի 1-ին Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքով նամակ է գրել Դավիթ Սանասարյանին, որտեղ խոսվել է հեմոդիալիզի սարքերի մասին։ Արսեն Թորոսյանը նամակում նշել է, թե անթույլատրելի է Սանասարյանի աշխատակիցների կողմից հեմոդիալիզի սարքերի չափանիշների գնման փոփոխությունը։ Առողջապահության նախարարը նշել է, թե ՊՎԾ աշխատակիցները փորձում են միլիոնավոր բնութագրեր փոփոխել, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին և հաղթել։ Ի պատասխան՝ Սանասարյանը գրել է, որ հեմոդիալիզի ոլորտում մենաշնորհ է եղել և իրենք փորձել են մրցակություն մտցնել շուկայում։ Սանասարյանը գրել է, որ սա առաջին ոչ խտրական մրցույթն է և որ այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի նաև գումար խնայել։ Նա նաև նշել է, որ գնման գործընթացներում չարաշահումների մասով իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։ Թորոսյանը գրել է Սանասարյանին, որ անկախ ընկեր լինելուց այստեղ կարևոր է մարդկանց կյանքը և ոչ թե՝ գնումների «ախմախ» օրենքը։ Թորոսյանը նշել է, թե նախարարությունն ամեն ինչ անում է այդ մասով, մինչև անգամ փորձում են ելք գտնել, որպեսզի երիկամի փոխպատվաստում իրականացնեն, որպեսզի դիալիզի կարիք չլինի և նոր դիալիզի սարքեր են ձեռք բերել։ Սանասարյանն ի պատասխան վերոնշյալին գրել է, որ շուկայում մոնոպոլիա կա, որը երկու անձի ձեռքում է՝ Դոն Պիպոյի և Լֆիկ Սամոյի»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
