«Հեղափոխությունից հետո էլ շարունակվում են հնչեցվել «Եվրասիական ուղղությունը գերակա է համարվում» խոսքերը». Արթուր Սաքունց
![]() 368 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 04:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական դաշտում հեղափոխությունից հետո էլ շարունակվում են հնչեցվել «Եվրասիական ուղղությունը գերակա է համարվում» խոսքերը... Իր էությամբ որևէ արժեք չպարունակող, բայց միայն մեկ նպատակ հետապնդող՝ Կրեմլի պուտինյան ռեժիմին անվերապահ հպատակության հավաստիացումն ամրագրող խոսքեր։ Ոչ թե որևէ՝ եվրասիական, կա՛մ արևմտյան, կա՛մ հարավային, կա՛մ հյուսիսային, կա՛մ արևելյան ուղղությունը պետք է համարվի գերակա, այլ ժողովրդավարական պետություն լինելը, իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործող պետության կայացումը, սոցիալական պետությունը, ինքնիշխան պետության ամրագրումը կարող է լինել պետության տեսլականը, որի դեպքում միայն կարող են լինել նույն արժեքային հենքի վրա գործընկերային հարաբերություններ։ Հակառակ պարագայում, կարող է լինել միայն ավտորիտար, մի խմբի կողմից ղեկավարվող բռնապետական կառավարմամբ պետության տեսլականը, որի պայմաններում որևէ գործընկերային հարաբերություններ բացառված են։ Կարող է լինել կամ լիակատար մեկուսացում՝ Հյ. Կորեա, Թուրքմենստան, Կուբա, կամ էլ ռեժիմի պահպանման համար ավելի մեծ բռնապետի հովանու ներքո պատսպարվելը»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
