«Դե արի ու սրա հրաժարականը մի պահանջիր»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական»,- երեկ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ուշադրություն դարձրեք Թորոսյանի խոսքի տողատակին։
Նախ՝ նա արձանագրում է, որ առողջապահական բաղադրիչով մենք վրացիներից ուժեղ ենք, այլ խոսքով՝ իր «անմեղության» ալիբին է ստեղծում։ Դե, սահմանափակող միջոցառումների մասով գովում է վրացիներին ու ակնհայտորեն քարը գցում է Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի «բոստանը»։
Բայց ներիշխանական «մուտիլովկեքն» ինձ բացարձակապես չեն հետաքրքում, որովհետև վստահ եմ՝ հակահամաճարակային քաղաքականությունը տապալել են բոլորվ՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Ավելի վտանգավոր է, որ Թորոսյանը ոչ միայն իրեն վերապահված ոլորտն է տապալել, այլ նաև «հետևողականորեն» փչացնում է հայ-վրացական հարաբերությունները։
Դե արի ու սրա հրաժարականը մի պահանջիր»։

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
239Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
23122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
35121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
42220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
50320.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
135819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
53018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
49518.08.2026, 14:06