«Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով արդարացնել ձախողումը»․ Լիլիթ Գալստյան
![]() 428 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 16:25 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների ամենօրյա սկանդալային ձախողումների սպասումից հերիք չի մեր շունչը կտրվում է, հերիք չի մշուշոտ ու անհեռանկար ապագայից ընկճախտի ենք դատապարտվել, մի բան էլ նրանց հաջողվում է այս «աննախադեպ» ապրանքը արտահանել ու մեր անմիջական, այս փակ աշխարհում միակ լուսամուտ հանդիսացող հարևան-բարեկամին վիրավորել: Երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։ Պատասխանը չի ուշացել. «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը նախ այդ գնահատականը բերեկրթորեն համարել է թյուրիմացություն, լրատվամիջոցի սխալ, հետո Ա. Թորոսյանի խոսքը գնահատել ոչ դիվանագիտական հայտարարություն: Բնական է, որ սա վրացական կողմի հավաքական գնահատականն է: Ուզում ես բղավել ու բղավել՝ -Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող եք այդքան հեռու լինել պետականությունից, ազգային շահից, մասնագիտական արժանապատվությունից ու պարզ մարդկային որակներից: Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով քո և քո թիմի ձախողումը արդարացնել հարևան պետության աճպարարությամբ: Հետևեք ձեր վարքաբանությանն ու խոսույթին, մի քիչ պետություն սովորեք… թեև ուշ է: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
