«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բնապահպանի տուն» ՀԿ-ն տեսանյութեր է հրապարակել Դիլիջան ազգային պարկի ու Իջևանի անտառներում ապօրինի մեծ հատումների մասին։ 2019թ․ ամռանը, երբ փայտի բիզնեսով զբաղվողները Իջևանում բողոքի գործողություններ էին անում, Ն․ Փաշինյանը պահանջել է կոշտ միջոցներ ձեռնարկել։ Արթուր Վանեցյանը հայտնել է․ «Նիկոլ Փաշինյանը ինձ ու Օսիպյանին ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Փաշինյանին հիմա չե՞ն հետաքրքրում Իջևանի անտառների մեծ հատումները։ Անտառների պահպանության գործում առկա է համակարգային բաց։ 2024թ․ հունվարի 1-ից գործում է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։ Սակայն էկոպարեկային ծառայությունը անտառներ չի մտնում, այլ նոր ավտոմոքենաներով, սահմանված ուղեթներով շրջօրա հսկողություն է իրականցնում անտառամերձ տարածքների ճանապարհներին։ Այսինքն՝ անտառի որոշակի հատվածների պահպանությունը էկոպարեկների գործառնույթը չէ։ Դա նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների աշխատակազմի գործառնույթը չէ։ Այն տարածքներում, որտեղ էկոպարեկային ծառայության պաշտոնյաների և անտառտնտեսության տնօրինութան միջև գործում են գործընկերային սերտ հարաբերություններ, այդտեղ անտառի պահպանությունը հաջողված է։ Սակայն շատ տեղերում նման գործընկերային հարաբերություններ, աշխատանքային համագործակցության չկա, ինչից մեծապես տուժում է անտառների պահպանության գործը։ Այժմ Տավուշում անտառներում անասնապահությամբ զբաղվողները քչացել են, մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ պահողներն անասուններն արածեցնում են ոչ թե անտառներում, այլ՝ հեռավոր սարեր-ամառանոցներում։ Անասուների քիչ արածեցման հետևանքով անտառների շատ հատվածներ պատվել են մեծ, չորացած խոտերով, թփերով, մացառներով, դարձել դժվարանցանելի։ Անտառները տարածվելով՝ որոշ դեպքերում մտել են անտառամերձ գոտում գտնվող, համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող խորհարքներ, դրանք պատել բազում տնկիներով, խոտհարքները դարձրել անպիտան։ Այս խնդիրները պետք է արձանագրվեն, դրանց լուծման ուղիները որոշվեն։ Սակայն ո՞վ պետք է անի, եթե «Հայանտառ» ՊՈԱԿ ղեկավարության մեջ անտառագետ, բնագետ կադրերը շատ քիչ են, այդ կազմակերպությունն անցած 15 ամսում չի կարողացել կամ չի ցանկացել այդ ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքի վերազինումն ավարտել, կայքը վերագործարկել»։

«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6913:12
«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
158Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
325Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
62408.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
27408.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
84407.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
114606.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
35206.10.2026, 16:12