«Կմնա հավերժ ձեռներեց՝ քաղաքական թղթախաղում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգլերենում հայտնի արտահայտություն կա «It’s my business» (Դա իմ գործն է) Ուեսեքսի թագավոր Ալֆրեդ Մեծի ժամանակներից անգլոսաքսոնական տարեգրությունների ձեռագիր-ժողովածույում տվյալներ են պահպանվել (9-րդ դար), որ Անգլիայի առաջին բնակիչները՝ բրիտները (մ.թ.ա 800-500 թթ), եկել են Հայաստանից (Արմենիա), այսինքն՝ բրիտների նախնիները հայեր են եղել։
Բնականաբար բրիտների մի ճյուղը սերել է գորիսեցիներից, որտեղ հնում երկու գերդաստան է ապրել՝ Մոնտեգներն ու Կապուլետները՝ Առուշանյաններն ու Ոչառուշանյանները (Տե՛ս Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմիկը և Ջուլիկը»), մեկը զբաղվել է թոթի արաղ քաշելով, մյուսի ձեռքում թեյի բիզնեսն է եղել։ Եվ երբ Առուշան նախապապը կշտամբել է հարևան գերդաստանին անվերջ թեյ խմելու թուլամորթության մեջ՝ սրանք ի պատասխան գորիսի բրիտանական կամ կելտական ենթաբարբառով հակադարձել են «էդ իմ գործն ա», և երբ հակառակորդ ցեղն է Առուշենց մեղադրել, իրենք էլ նույնկերպ են արձագանքել։ Այստեղից էլ բխել է «It’s my business» արտահայտությունն ու անգլիացիների սառը թեյ խմելու սովորույթը։ Այս ամենի մասին վկայում են Գորիսի դաժան ժայռապատկերները։
21-րդ դար. Ինքնաժխտված քաղհալածյալ Առուշ Առուշանյանը՝ հետևելով նախապապենական հին ավանդույթներին, հիմնում է «Բիզնես» կուսակցությունը և առաջադրվում որպես ՔՊ-ի ժամանակավրեպ թեկնածու, դե 2021-ին էլ նա ներկայացնում էր «Առուշ Առուշանյան» ինքնադաշինքը։ Երեկ համացանցում նրան անարգանքի սյունին գամեցին, մեղադրեցին անսկզբունքայնության և ընդդիմությանը դավաճանելու, քցելու մեջ։ Բայց ես կփորձեմ յուրով պաշտպանել «հանրային մեղադրյալ» Առուշ Առուշանյանին։ Նա «ամենաազնիվ» և «սկզբունքային» երիտասարդ թեկնածուն է, որ եղել է ՔՊ-ի ակնթարթային կենսագրության մեջ։ Եվ նա անկեղծ և թափանցիկ է իր ընտրողի հետ, բայց մենք չենք խրախուսում և հորդորում լինել նրա նման։ Առուշի կարգախոսը չի լինելու «Գորիսը գորիսեցիների համար» կամ «Շենացնենք միասին», այլ՝ «Քաղաքականությունը բիզնես է», իսկ ինքը կմնա հավերժ անուղղելի ձեռներեց քաղաքական թղթախաղում, մինչև կօգտագործվի առավելագույնս և մի օր կհայտնվի համայնքային կյանքի լուսանցքում, որովհետև Նիկոլիզմի արդարադատությունը դա կհամար «իր անձնական գործը»»։

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
8803:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
9202:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10601:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
10700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
108Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
103Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
214Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
127Երեկ, 19:18