«Կառավարության անդամների երդման տեքստին նոր խմբագրում եմ առաջարկում․ «Երդվում եմ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը և դրա շահերին»»․ Էդգար Ղազարյան

«Հաշվի առնելով, որ այս փոփոխությունը վերաբերելու է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և իրենք պետք է այդ տեքստը հնչեցնեն՝ նոր խմբագրում եմ առաջարկում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է փոփոխություն կատարել կառավարության անդամների երդման տեքստում։ «Պատկերացրեք այդ տեքստն ասում է Նիկոլ Փաշինյանը, կամ Մհեր Գրիգորյանը, կամ կառավարության ցանկացած անդամ․ ««Ստանձնելով ՀՀ կառավարության անդամի բարձր կարգավիճակ՝ երդվում եմ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը և դրա շահերին, կատարել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի առաջ ստանձնած բոլոր խոստումներն ու պարտավորությունները, բարեխղճորեն կատարել նրա բոլոր հանձնարարությունները, բռնաճնշումներ գործադրել Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների, զինվորականների, հոգևորականների, մտավորականների, գործարարների դեմ, կեղեքել և հարստահարել հայ ժողովրդին, խաղաղության անվան տակ հրահրել նոր պատերազմներ՝ ապահովելով ՀՀ աստիճանական կործանումը ու այդ տարածքի վրա Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության ստեղծումն ու զարգացումը»։ Առաջարկում եմ՝ քանի Նիկոլ Փաշինյանն է վարչապետ, այս տեքստը մնա»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Հերթը հասավ Հայկին»․ Սոֆյա Հովսեփյան
215:54
«Կմնա հավերժ ձեռներեց՝ քաղաքական թղթախաղում»․ Արեգ Սավգուլյան
2015:48
«Կառավարության անդամների երդման տեքստին նոր խմբագրում եմ առաջարկում․ «Երդվում եմ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը և դրա շահերին»»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:30
«ԵՄ-ն ողջունում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան»․ Գրոնո
5015:19
«Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ». Բագրատ Միկոյան
3315:06
«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
7314:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6113:48