Եղբայրը դանակահարել է քրոջ նշանը հետ տված նախկին փեսային
![]() 623 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 20:10 Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Իսրայել Ա.-ն է: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանի բակում՝ ավտոմեքենայի առևանգումը կանխելու ժամանակ, երբ ինքը փորձել է կանխել առևանգումը, դանակի հարվածներ է ստացել: Պարզվել է, որ վիրավոր Իսրայել Ա.-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Նա փորձել է իրավապահներին մոլորեցնել: Մասիսի ոստիկանները Երևան քաղաքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Գ.-ին, ով Իսրայել Ա.-ին դանակով մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին: Փաստերի ճնշման տակ պարզվել է, որ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում վիճաբանութուն է տեղի ունեցել Սարգիս Գ.-ի և Իսրայել Ա.-ի միջև, որի ժամանակ էլ Սարգիս Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Իսրայել Ա.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառը եղել է այն, որ Իսրայել Ա.-ն նշանված է եղել Սարգիս Գ.-ի քրոջ հետ և նշանը հետ է տվել, ինչի համար էլ հանդիպել են միմյանց հետ, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: |

Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել (տեսանյութ)
198Երեկ, 22:18
Բնակիչներ են տարհանվել, հրդեհը կլանել է «Կանազ»-ի մշակույթի տան ամբողջ շենքը (տեսանյութ)
149Երեկ, 21:54
«Դիտավորյալ են արել». հրդեհը կլանել է «Կանազ»-ի մշակույթի տան ողջ շենքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
221Երեկ, 20:48
Այրվում է «Կանազ» մշակույթի տունը (տեսանյութ)
156Երեկ, 19:54
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանում սուզանավերի մշակման միակ կենտրոնի վրա հարձակման մասին
341Երեկ, 17:07
Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանում հրթիռային գործարաններին հարվածելու մասին
296Երեկ, 12:33
Ավազակային հարձակում՝ Երևանում
163Երեկ, 11:18
«Իրանը հայտնել է հարվածների 80-րդ ալիքի մասին»․ #PressTV (տեսանյութ)
293Երեկ, 09:31
