Արաբկիրի բնակիչները դիմում-պահանջագիր են ներկայացրել քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին
![]() 598 Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 21:20 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․ «Արաբկիր վարչական շրջանի մի խումբ բնակիչների կողմից ստացել եմ հետևյալ դիմում-պահանջագիրը, որը, կարծում եմ, պատշաճ ուշադրության պետք է արժանանա պատկան մարմինների կողմից: Երևանի քաղաքապետին Հարգելի պարոն քաղաքապետ, Մամիկոնյանց 23/1 շենքի բակին կից Կոմիտաս 59 հասցեի տարածքում ս. թ. ապրիլի 20-ից սկսվել է «ARGO-Realty» կազմակերպության կողմից գովազդված երեք բարձրահարկ շենքերի կառուցումը, որոնցից մեկն ունենալու է 20 հարկ, իսկ մյուս երկուսը՝ 18 հարկ: Այս դիմում-պահանջագիրը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի շարք խնդիրներ, որոնց անտեսումը հղի է բացասական հետևանքներով և ներկայացնում 3 պահանջ։ Ընտրված կառուցապատման տարածքի աջ և ձախ կողմերում գտնվում են երեք, չորս, հինգ և վեց հարկանի շենքեր, իսկ հյուսիսային և հարավային հատվածներում՝ մեկական տասնչորս և տասնվեց հարկանի շենքեր։ Այդպիսի համապատկեր ունեցող միջավայրի կենտրոնում կառուցվելու են երեք բարձրահարկ շենքեր, որոնք փոխելու են շրջակա միջավայրը։ Ամենևին էլ դեմ չլինելով նախկին «Լուսատեխնիկական գործարանի» տարածքի բարեկարգման գաղափարին՝ այդ բարձրահարկ շենքերի նախագիծը հաստատելիս հաշվի չեն առնվել շրջակա շենքերի բնակիչների շահերը, ինչը բացահայտ արհամարհանք է և անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
