Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ատլանտայի և ամերիկյան այլ քաղաքների փողոցներ

Նյու Յորքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ ի պաշտպանություն Մինեապոլիսի ցուցարարների, որոնք պահանջում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության արդար հետաքննություն: ԱՄՆ-ի խոշորագուն քաղաքում ցուցարարները բարիկադներ են սարքում՝ պատրաստվելով ոստիկանության հետ բախումներին: Ցուցարարները փայտյա վահաններով կասեցրել են ոստիկանական մեքենայի ընթացքը, նրանց ուղղված հայհոյանքներ գրել շենքերի պատերին: Նրանք գրառումներ են արել անգամ սուրբ Պատրիկի տաճարի պատերին:
Ցուցարարները փակել են նաև Բրուքլինի կամուրջը, որտեղ հսկայական խցանում է առաջացել: Ոստիկանների պահանջներին ի պատասխան՝ ցուցարարները նրանց ուղղությամբ ջրով լի շշեր են նետել, ինչից հետո իրավապահները պղպեղի սրվակներ է կիրառել, ամբոխը ցրվել է:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել 200 ցուցարարի, ըստ տեսանյութերի՝ դա տեղի է ունեցել բիրտ ուժի կիրառմամբ: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում անգամ երևում է՝ ինչպես է ոստիկանական մեքենան մխրճվում վահաններով ճանապարհը փակած ցուցարարների մեջ:
Նյու Յորքից բացի, բողոքի ակցիաներ են նաև Լոս Անջելեսում, այստեղ խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, կան հարյուրից ավելի բերման ենթարկվածներ: Քաղաքում պարետային ժամ է հայտարարվել:
Պարետային ժամ է հայտարարվել նաև Չիկագոյում, Ատլանտայում:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չեն դադարում բողոքի ակցիաները:
NYPD van torched #BlacklivesMaters #NYCPROTEST pic.twitter.com/zsJtdA3PgO
— eric (@justericthomas) May 31, 2020

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8517:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
10416:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
9815:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
12615:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9615:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9015:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
10214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9314:42